Ծաղկազարդի տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Ապրիլի 10-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի Երուսաղեմ հաղթական մուտքի հիշատակը` Ծաղկազարդը: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնից:
Տոնը տարիներ առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ հռչակվել էր մանուկների օրհնության օր:
Այս կապակցությամբ Առավոտյան ժամերգության ավարտին՝ Սուրբ Տրդատի բաց խորանին, Ամենայն Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ, կատարվեց Անդաստանի արարողություն և մանուկների օրհնության կարգ: Այնուհետև Նորին Սրբությունն իր օրհնությունը բաշխեց Մայր Աթոռում համախմբված մանուկներին, իսկ հավատացյալներին բաժանվեցին Անդաստանի ընթացքում օրհնված ուռենու ճյուղերը:
Բերկրաշատ տոնի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը Պատարագի սրբազան արարողությանը մասնակցեց Սուրբ Գայանե վանքում: Պատարագիչն էր Մայր Աթոռի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:
Անդրադառնալով տոնի խորհրդին՝ Վազգեն Սրբազանն իր քարոզում, մասնավորաբար նշեց. «Երբ եկավ Երուսաղեմ մուտք գործելու ժամանակը, հրեական զատիկն էր մոտենում, և ինչպես որ հրեաներն էին հին ավանդության համաձայն հինգ օր առաջ զատկական գառանը տանում իրենց տուն, այնպես էլ Քրիստոս հինգ օր առաջ Երուսաղեմում էր, որովհետև Երուսաղեմում ամբողջանալու էր այն մեծ վարդապետությունը, որի համար մարդացել էր Աստված»:
Անդրադառնալով օրվա ավետարանական դրվագին և Ծաղկազարդի տոնին՝ Սրբազան Հայրը պատգամեց ներկաներին․ «Ծաղկազարդի տոնը ևս մեկ անգամ գալիս է կոչելու մեզ՝ ինչպես Հիսուս մաքրեց Տաճարը, մենք էլ մաքրենք մեր սրտերն ու հոգիներն ամեն աղտեղություններից և աղոթքով, ապաշխարությամբ ու խոստովանությամբ բացենք մեր հոգու և սրտի դռները՝ այնտեղ բնակեցնելով մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Թո՛ղ մեր միտքն ու սիրտը դառնան Նոր Երուսաղեմ»։
Սուրբ Պատարագի ավարտից հետո Սուրբ Գայանե վանքի շրջափակում կատարվեց մանուկների օրհնության կարգ, որի ընթացքում Ամենայն Հայոց Հայրապետը վերստին իր օրհնությունը բաշխեց տոնի առիթով Մայր Աթոռ ժամանած երեխաներին:

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան