Սայթաքել, թե՞ ընկնել փոսը. այլընտրանք Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչների համար
Արդեն մեկ շաբաթից ավել է, ինչ Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչների խնդիրներին ավելացել է մայթին առաջացած խորաբաց փոսը:
«Պորտալը» ձեւավորվել է Անդրանիկի փողոցի մայթի մեջտեղում՝ կրպակների եւ հասարակական տրանսպորտի կանգառի անմիջական հարեւանությամբ:
Որպեսզի քաղաքացիները փոսը չընկնեն, հոգատար մարդիկ դրա շուրջը քարեր են շարել: Սկզբում հայտնվեց մեկը, հետո՝ երկրորդը։ Հիմա մտախոհ անցորդներն այլընտրանք ունեն՝ կամ փոսն ընկնել, կամ սայթաքել քարի վրա։ Փոսի խորությունն ու լայնությունն այնպիսին են, որ կոտրվածքն ապահովված է:
Փոսից մի քանի տասնյակ սանտիմետր հեռավորության վրա երեւում է «Արմենթել» գրությամբ լյուկը։ Ակնհայտ է, որ այնտեղով հաղորդակցություններ են անցնում, եւ փոսն ուղիղ կերպով կապված է լյուկի հետ, եւ թեեւ դրա անվանումը հնացել է, կարելի է ենթադրել, որ հաղորդակցությունները, այնուամենայնիվ, օգտագործվում են կապի օպերատորներից մեկի կողմից:
Եւ քանի դեռ ոչ ոք չի տուժել, թաղապետարանին կոչ ենք անում զբաղվել անճոռնի եւ մարդկանց առողջության համար վտանգավոր խնդրի վերացմամբ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին