Արտակարգ իրավիճակ «Զվարթնոցում». ահազանգ է ստացվել, որ վայրէջք կատարած ինքնաթիռում պայթուցիկ սարք կա
Քիչ առաջ ահազանգ է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 և ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոններ, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում քիչ առաջ «Red Wings» ավիաընկերության կողմից Մոսկվա-Երևան իրականացված թռիչքը սպասարկող ինքնաթիռում, որն արդեն վայրէջք է կատարել, պայթուցիկ սարք է տեղադրված, տեղեկացնում է shamshyan.com-ը։
Օպերատիվորեն արդեն ժամանել են ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատներից, սակրավորներից: Տեղում են նաև «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանության գծային բաժնի ծառայողները, ինչպես նաև ոստիկանության կինոլոգները: ԱԻՆ-ի սակրավորները պատրաստվում են տարածքը զննել, իսկ ուղևորները անվտանգ դուրս են եկել, ուղեբեռները ստացել են, ինքնաթիռն էլ տեղափոխվել է անվտանգ տարածք, որպեսզի զննվի: Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի ծառայողները, ովքեր սահմանազատել են տարածքը՝ մինչև համապատասխան գերատեսչությունների ծառայողները կատարեն իրենց աշխատանքը: Ոստիկանությունը պարզում է ահազանգողի ինքնությունը:
Հիշեցնենք, որ այսօր նման ահազանգեր էին ստացվել երևանյան երեք առևտրի կենտրոններում պայթուցիկի առկայության մասին, սակայն դրանցից ոչ մեկում պայթուցիկ սարք չէր հայտնաբերվել։ Ռումբի առկայության մասին ահազանգ էր ստացվել նաև Կոմիտասի պողոտայի շենքերից մեկի վերաբերյալ։

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին