Աննա Հակոբյանի միջոցառմանը գնացողներից շատերին ճանաչում եմ, կապերս բոլորի հետ խզել եմ, որովհետև նրանք իմ պատվի հետ են խաղացել․ զոհված զինծառայողի մայր
Ապրիլի 7-ի առթիվ Աննա Հակոբյանը կրկին միջոցառում է կազմակերպել՝ արցախյան պատերազմների զոհերի կանանց, մայրերի և դուստրերի մասնակցությամբ։ Այս անգամ նա հրավիրյալների շրջանակը ընդլայնել է՝ հրավիրելով նաեւ այն մայրերին, որոնց որդիները զոհվել են արցախյան տարբեր պատերազմներում, ինչպես նաև նրանց, որոնք ունեն տարբեր քաղաքական հայացքներ։
AntiFake.am–ի տեղեկություններով՝ զոհված զինծառայողների բազմաթիվ հարազատներ մեծ վրդովմունքով ու զայրույթով են վերաբերվել Աննա Հակոբյանի անունից արվող միջոցառմանը մասնակցելու հրավերին և մերժել են այն, իսկ ոմանք էլ կցանկանային մասնակցություն ունենալ, որպեսզի, իրենց բառերով, այդ խայտառակ միջոցառման կազմակերպիչներին և ներկաներին տեղում իրենց զայրույթը հայտնեին և միջոցառման՝ խայտառակ լինելու փաստը տեղում արձանագրեին, սակայն այդ կանայք այդպես էլ հրավեր չեն ստացել։
AntiFake.am-ը զրույցել է զոհվածների բազմաթիվ մայրերի հետ՝ իմանալու համար՝ արդյո՞ք նրանք հրավեր ստացել են ապրիլյոթյան միջոցառմանը մասնակցելու համար, ու եթե ստացե՞լ են՝ ինչ վերաբերմունք ունեն։
Զոհված զինծառայող Զորիկ Շահրամանյանի մայրը՝ Մանուշ Սահակյանը, անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք հրավեր ստացել է միջոցառմանը մասնակցելու, ասաց․ «Ճիշտ ասած մինչ օրս շատ կատաղած էի այդ վերջին «Խաչիկ, Վաչիկ․․․» միջոցառման կապակցությամբ։ Շատ էի բարկացել,որ զոհված զինծառայողների մայրերը ներկա էին։Բայց սպասում էի, որայս անգամ ինձ էլ կհրավիրեին, որպեսզիհատուկ գնայի, ոչ թե մյուսների պես միջոցառումը վայելելու, այլ խառնաշփոթ առաջացնելու համար։ Ես նպատակ չունեմ լինել ծախված, դավաճան շրջապատում, որ մի հատ էլ ինձ լավ զգամ»,— ասաց տիկին Մանուշը՝ հավելելով, որ իրեն ոչ ոք չի զանգել, քանի որ ինքը ղարաբաղցի է։
Տիկին Մանուշը տեղեկացրեց, ֆեյսբուքում գրառում է արել այն մասին, թե ինչու Աննան ուՆիկոլը իրեն չեն հրավիրում։ «Դա ինձ համար առիթ էր՝ տեղ հասնեի ու ինչ-որ պետք է՝ իրենց անեի, որ գոնե ես էլ մի կտոր հանգստանայի»,— կսկիծով շարունակեց զոհվածի մայրը։
Տիկին Մանուշի խոսքով՝ նա տեղեկություն ունի, որ քաղաքապետարանի աշխատակիցերին ստիպում են ծնողներին զանգել ու հրավիրել այդ միջոցառմանը։ Չափից շատ ծնողներ մերժում են այդ հրավերները, որոշները՝ ուղղակի մերժում են, որոշներն էլ՝ լավ կռվում։
«Ես այդ գնացողներից շատերին ճանաչում եմ, կապերս բոլորի հետ խզել եմ, որովհետև նրանք իմ պատվի հետ են խաղացել։ Նրացից շատերն ուղղակի շահ ունեն Փաշինյանների ընտանիքից»,— եզրափակեց զոհված զինծառայող Զորիկ Շահրամանյանի մայրը։

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին