Ռուսաստանը կշարունակի աջակցել Հայաստանին պաշտպանունակության ամրապնդման գործում․ Լավրով
Ռուսաստանը կշարունակի աջակցել Հայաստանին պաշտպանունակության ամրապնդման և սահմանի պահպանության գործում։ Այս մասին այսօր՝ ապրիլի 8-ին, Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանն ասաց ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը Հայաստանին աջակցություն կցուցաբերի նաև որպես առևտրատնտեսական հիմնական գործընկեր․ «Կշարունակենք ուսումնասիրել նոր նախագծեր, որը հնարավորություն կտա ստեղծել նոր արտադրական հզորություններ, նոր աշխատատեղեր։ Այժմ պատրաստվում է առաջարկների հերթական փաթեթը, որն ուղղված է Հայաստանի տնտեսությունում ռուսական ներդրումների էապես ավելացմանը»,- նշեց Լավրովը։
ՌԴ արտգործնախարարը հայտնեց նաև, որ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հետ քննարկելու են առաջիկայում կայանալիք Փաշինյան-Պուտին հանդիպման նախապատրաստական հարցերը։
«Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը մշտապես կարևոր տեղ է զբաղեցնում մեր քննարկումներում։ Ղարաբաղյան կարգավորման հարցով կան երեք խումբ պայմանավորվածություններ՝ 2020-ի նոյեմբերին, 2021-ի հունվարին և նոյեմբերին։ Մենք կշարունակենք ապահովել այդ պայմանավորվածությունների կատարումը, այդ թվում՝ Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեությունը՝ իր մանդատին համապատասխան»,- ասաց Սերգեյ Լավրովը։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Ռոբոտը զբոսայգում երգել է երեխաների համար, պարել այցելուների հետ և լուսանկարվել
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Դատարանի շենքից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել և ձերբակալվել է. ՆԳՆ