Կալանք չկիրառելու համար ուզում են պատժել դատավորին
«Հրապարակ» թերթը գրում է. «Բարձրագույն դատական խորհրդում երեկ քննվեց եւ ավարտվեց Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանին պատասխանատվության ենթարկելու արդադարադատության նախարարության միջնորդությունը։ Նշենք, որ Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմքը ՀՀ Քրեական օրենսգրքի 34-117 հոդվածի 2-րդ մասով մեղադրվող ամբաստանյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց չկիրառելն է:
Խոսքը «Գողության փորձ» հանցակազմի մասին է: Գլխավոր դատախազի տեղակալ Գեւորգ Բաղդասարյանը դատավարական խախտում է դիտարկել Արտուշ Գաբրիելյանի այս որոշումը, քանի որ, ըստ նրա, վերջինս ղեկավարվել է 34-177 հոդվածի նախկին խմբագրությամբ եւ հաշվի չի առել փոփոխությունը:
Հենց սա էլ պատճառ է դարձել, որ Գեւորգ Բաղդասարյանը դիմի արդարադատության նախարարին, ու Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ հարուցվի կարգապահական վարույթ: Հավելենք նաեւ, որ հետագայում վերաքննիչ քրեական դատարանը մասնակի բեկանել է Արտուշ Գաբրիելյանի կայացրած դատական ակտը՝ ուղարկելով նոր քննության:
Հիշեցնենք․ Արտուշ Գաբրիելյանը հայտնի է մի շարք աղմկահարույց կալանավորումներով: Դատավորը հրաժարվեց պատասխանել կողմերի հարցերին։ ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանը հարցրեց` ԲԴԽ անդամները ե՞ւս չեն կարող հարցեր տալ, Գաբրիելյանն ասաց` չեն կարող, նիստը նախագահող Գագիկ Ջհանգիրյանն էլ կատակեց` բիրիքով, էլի։ Դատավորը հրաժարվեց նաեւ եզրափակիչ ելույթ ունենալուց։ Կարգապահական վարույթը մեկնարկեց երեկ եւ ավարտվեց, ԲԴԽ-ն որոշումը կհրապարակի ապրիլի 18-ին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին