Բրյուսելյան հայտարարության մեջ Արցախի կարգավիճակի մասին խոսք չլինելու հանգամանքը 30 տարվա պայքարի զրոյացում է նշանակում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների՝ Բրյուսելում կայացած հանդիպումից հետո հրապարակված հայտարարության մեջ Արցախի կարգավիճակի, Արցախում բնակվող հայերի մասին հիշատակումներ չկան: Ըստ ծնունդով արցախցի, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Թևան Պողոսյանի՝ այդ հանգամանքը 30 տարիների պայքարի զրոյացում է նշանակում:
«Մարդիկ 1988-ից շարժում են սկսել, հողը պաշտպանելու համար 1991-ին զենք վերցրել, անկախություն են հռչակել: 30 տարիներին արցախահայությունն ապահովել է Հայաստանի անվտանգության իր բաժինը, իսկ հիմա Արցախի մասին խոսք անգամ չկա», - ասել է նա:
Պողոսյանը չի բացառում, որ կողմերի միջև կարող է անգամ բանավոր համաձայնություն եղած լինի, որ Արցախ, կարգավիճակ, եզրույթները չեն հիշատակում: «Իսկ եթե դա այդպես է, ապա նշանակում է, որ Հայաստանի գործող իշխանությունները սպասարկում են Ադրբեջանի շահերը», - հայտարարել է նա:
Հայտարարության մեջ ԵԱՀԿ Միսկի խմբի մասին նույնպես որևէ նշում չկա, դա էլ, ըստ մեր զրուցակցի, նշանակում է հրաժարվել խոսել Արցախի կարգավիճակից: Այս ամենը, վստահ է նախկին պատգամավորը, Ադրբեջանի ճնշումներն են, ու բոլորիս պետք է դաս լինի, որ խելքի գանք:
«Կա՛մ այնպես անենք, որ գլխավոր բանակցողը գիտակցի ու հեռանա, կա՛մ եթե անգամ օտար երկրները Արցախի մասին բանաձև ընդունեն, ապա հասկանան՝ դա ո՛չ կյանքի կոչվելու, ո՛չ էլ աշխատելու է», - եզրափակում է Թևան Պողոսյանը»։

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին