Հին ու նոր ՔՊ-ականները պայքարի են դուրս եկել. ով կընդգրկվի վարչության կազմում
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության կազմում հայտնվելու համար իշխող կուսակցության ու ԱԺ համանուն խմբակցության ներսում թեժ քննարկումներն ու քչփչոցները շարունակվում են։ «Ժողովուրդ» օրաթերթն օրեր առաջ էր գրել, որ բաղձալի վարչության 15-յակում (վարչության կազմը 21-ից 15 է դառնալու) համար «պայքար են մղում» բոլորը՝ հին ու նոր ՔՊ-ականները։
ՔՊ վարչության այժմյան անդամներից, օրինակ, Արման Բոշյանը, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների, չի ցանկանում ակտիվ կուսակցական գործունեություն ծավալել։ «Ինչպես պատգամավորի մանդատից հրաժարվեց, այնպես էլ ՔՊ վարչությունն է ցանկանում լքել, գլուխը հանգիստ ապրել։ Վարչության կազմում չի լինի նաեւ Սիփան Փաշինյանը՝ Նիկոլ Փաշինյանի եղբորորդին, որ 44-օրյա պատերազմից հետո այլ երկիր էր տեղափոխվել ու խզել կապերն անգամ ամենամտերիմ թիմակիցների հետ։
Լիլիթ Մակունցն ԱՄՆ-ում ՀՀ դեսպանն է, հետեւաբար այստեղ կուսակցական գործունեություն ծավալել չի կարող: ՔՊ-ականները վարչության կազմում եւս մեկ անգամ տեսնել չեն ուզում՝ Արսեն Թորոսյանին, Լենա Նազարյանի ամուսնու՝ Նարեկ Բաբայանի գլխին նույնպես մութ ամպեր են կուտակված»,- նշեց ՔՊ-ամերձ մեր աղբյուրը։ Իշխող կուսակցության վարչությունում, ըստ մեր տեղեկություննների, իրենց տեղն անսասան կպահպանեն Փաշինյանի ասածները երբեք ու որեւէ կոնտեքստում կասկածի տակ չդնողները՝ Արփի Դավոյանը, Սուրեն Պապիկյանը, Ռոմանոս Պետրոսյանն ու Հակոբ Սիմիդյանը»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին