Հովիկ Աբրահամյանի որդու առանձնատան վաճառքը մնացել է իրավապահների կոկորդում. Քննիչը վարույթից հեռացվել է
ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեն անհիմն և ապօրինի է համարում Հովիկ Աբրահամյանի վերաբերյալ գործով քննիչին վարույթից հեռացնելու մասին դատախազի որոշումը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։
Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանի որդուն պատկանող առանձնատան վաճառքը բուռն քննարկումների տեղի է տվել։ Դատախազությունն անհամաձայնություն է հայտնել այդ կապակցությամբ, ինչին հաջորդել է Հակակոռուպցիոն կոմիտե-դատախազություն հերթական փոխհրաձգությունը։ Խնդիրն այն է, որ առանձնատունը գտնվել է արգելանքի տակ, որը դատարանի որոշմամբ վերացվել է ու անմիջապես վաճառքի հանվել։
Պարզվում է դատախազությունը համաձայն չի եղել և պատրաստվում էր բողոք ներկայացնել։ Երեկ արդեն հայտնի դարձավ, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանձնարարել է Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտին ստուգել Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի առանձնատան կալանքը հանելու և անմիջապես այն վաճառելու հանգամանքները: Միաժամանակ, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վերոնշյալ քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի որոշմամբ քննիչը հեռացվել է վարույթից՝ օրենքի խախտում թույլ տալու հիմքով։
Հակակոռուպցիոն կոմիտեից «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեցին, որ քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի` Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչին վարույթից հեռացնելու մասին որոշումը համարում են անհիմն և ապօրինի։
«Ավելին` ևս մեկ անգամ հարկ ենք համարում փաստել, որ քննիչը գործել է բացառապես օրենքի շրջանակներում: Նշված հիմքով քննիչի կողմից հիշյալ որոշման դեմ առարկություններ են ներկայացվել վերադաս դատախազին` ակնկալելով, որ վերջինս կվերացնի ստորադաս դատախազի ոչ իրավաչափ որոշումը, այլ ոչ թե կնախընտրի հարցի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության հանրայնացված կարծիքին դեմ չգնալու գործելաոճը»,- նշեցին կոմիտեից:

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին