Կենտրոնով ման էի գալիս, ՍԱՍ-ի ու Ամիրյանի արանքը կենտրոն են սարքել. ի՞նչ եք անում դրա հետ. Հրաչյա Սարգսյան
Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության նիստին քաղաքապետարանի առեւտրի եւ ծառայությունների վարչության պետ Հովիկ Սաֆարյանն ասաց, որ փողոցային առեւտրի հետ կապված տեսչական մարմինը գրեթե ոչ մի լիազորություն չունի, հատկապես ֆիզիկական անձանց նկատմամբ որեւէ վարչարարություն չենք կարողանում իրականացնել:
Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հարցրեց. «Կենտրոնով ման էի գալիս, ՍԱՍ-ի ու Ամիրյանի արանքը ինչ-որ մեկը առեւտրային կենտրոն է սարքել: Վստահ եմ, որ ոչ թե ընտանիք է պահում, այլ բիզնես է դրել։ Ի՞նչ ենք անում դրա հետ»։
Սաֆարյանը պատասխանեց, որ ճանաչում են այդ անձնավորությանը, արդեն 10 մլն դրամից ավել տուգանել են բազմիցս: Նաեւ ասաց, որ պայմանավորվել են ոստիկանության հետ, ուժեղացված ծառայություն ենք այս շաբաթ սկսում։
Հրաչյա Սարգսյանն էլ արձագանքեց.
«Մայթը վերցրել են, քաղաքացիների ազատ տեղաշաժը խանգարում են: Կարծում եմ՝ քաղաքացիների ազատ տեղաշարժը խանգարելու հիմքով կարելի է կազմակերպել, որ այդտեղ այլեւս առեւտուր չիրականացվի: Մի քիչ էլ թողենք, ապօրինի շինություն կսարքի մայթի վրա»։

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին