Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համար ՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանը Մինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացում Զելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել Դուբլինում Ազգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվեն Անցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթել Ուսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել է Nvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJ Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով Բոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասին ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի

Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համարՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանըՄինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացումԶելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել ԴուբլինումԱզգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվենԱնցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթելՈւսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել էNvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJԿաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրովԲոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասինԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանիCOP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահներըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցԱյս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի էՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինԵրևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվիՇատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. ՓաշինյանԺամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՈրոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասինTRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբԱրքայազն Ջորջի ստեղծած նկարը տեղ է գտել Country Life ամսագրի հատուկ համարումԿձևավորվի անշարժ գույքի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազաԱդրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը հավերժ է. Յըլմազ2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվիՄանչեսթեր Յունայթեդի խնդիրները թիմին ուղեկցում են նաև խաղադաշտից դուրսԶանգվածային ծեծկռտուք Աբու ԴաբիումԲալիստիկ հրթիռներ են արտադրվում լեռներում և գետնի տակ գտնվող օբյեկտներումԳվարդիոլան կարող է նշանակվել ԱՄՆ ազգային հավաքականի գլխավոր մարզիչԱյդ միավորումը միայն արագացնելու է նրանց տապալումըՉինաստանը հերքել է լրտեսության մասին ԱՄՆ-ի մեղադրանքներըԿլիմայական փոփոխություններն արագանում ենԴոնովան Փարիզյանը իմ և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի դիտակետում էԻսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը կարող է փոխարինել Ֆլորենտինո Պերեսին Ռեալի նախագահի պաշտոնումՀայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ուզբեկստանում173 մլն դրամի աջակցություն` Արենի տեսակի խաղողի մթերմանն օժանդակած ընկերությանըՀայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները քննարկել են մի շարք հարցերԳազանջատում` Նոր Հաճնում և Նոր Գեղի բնակավայրում Մարդու մահը քաղաքական շահարկման առարկա մի՛ սարքեք. Տարոն Չախոյանը՝ Արսեն Գևորգյանի մասինՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 12.11.2026 (տեսանյութ)Խցանում առաջացնող իրավախախտումների մասով Ոստիկանությունը էականորեն խստացրել է վարչարարությունը. ՆԳՆ խոսնակՎենսը դիտարկում է Իրանի ուժային կառույցների հետ ուղղակի բանակցություններ անցկացնելու հնարավորությունը. Wall Street JournalՄաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառըԿանադան կարգելի ռուս և բելառուս մարզիկների մուտքը երկիրՆաիրիի համայնքային ոստիկանները ավտոմեքենայից գողության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)Այն դիրքորոշումը, որ ՀԱՊԿ-ն ունի տարածաշրջանային պետությունների նկատմամբ, անընդունելի էՄատենադարանի հարակից տարածքը ավտոկայանատեղիի չի վերածվիի՞նչ գնային փոխոխություն կա Հայաստանի սպառողական զամբյուղումԵրևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդին (տեսանյութ)
Հայաստան

Ինչ ակնկալել ընդդիմությունից և հասարակությունից. 7or.am

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները ապրիլի 5–ին, ժամը
18։30–ին Ազատության հրապարակում հանրահավաք են հրավիրել՝ «Պաշտպանելով
Արցախը՝ պաշտպանենք Հայաստանը» խորագրով։ Դժվար չէ կռահել, որ հանրահավաքի
հիմնական թեման լինելու է անվտանգությունը, Արցախում տիրող իրավիճակը,
Հայաստանի շուրջ մտահոգիչ զարգացումները։ Այս մասին գրում է 7or.am-ը:
Ընդդիմությունը դուրս է եկել հանրահավաքային պայքարի՝ ակնկալելով հանրային աջակցություն ու համատեղ պայքարի պատրաստակամություն։ Ու որպեսզի երկխոսությունը ստացվի, ամեն մեկն իր ճիշտ ֆունկցիան պետք է կատարի։
Ի՞նչ պետք է անի ընդդիմությունը
Առաջին հայացքից կարող է թվալ, թե ասելու, գնահատելու, վերլուծելու բան
չկա, ամեն ինչ պարզ է բոլորին, բայց դա միայն առաջին հայացքից։
Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունն այն մասին, որ մենք կանգնած
ենք պատերազմի նախաշեմին և Ադրբեջանը պատրաստվում է լայնմամասշտաբ
պատերազմի, արժանի է հստակ գնահատականի։
Դատելով ամենից՝ Նիկոլ Փաշինյանն ակնհայտորեն ուռճացնում է պատերազմի
վտանգը։ Սա պետք է հստակ ֆիքսել ու բացատրել, թե ինչո՞ւ է ուռճացնում։ Դա
էլ իր պատասխանն ունի։ Ուռճացնում է,
որպեսզի «հիմնավորի» և «արդարացնի» իր զիջումները՝ «Կյանքեր եմ փրկել ու
խաղաղություն եմ բերել» դեմագոգիկ ձևակերպումներով։
Նիկոլն ուզում է վախեցնել հանրությանը, քանզի ինքն է վախեցած։ Վախենում է
Ալիևից, Էրդողանից, Պուտինից, հայ ժողովրդից, բոլորից։ Ինքը վախեցած է և
ուզում է վախեցնել բոլորին, որպեսզի ինչ ուզի անի։
Ահա նիկոլական այս բոլոր մոտիվացիաները պետք է ընդդիմությունը բացատրի
հանրությանը և ներկայացնի իրական խաղաղության սեփական օրակարգը, Հայաստանի
ու Արցախի անվտանգային համակարգի կարմիր գծերը։
–Հայաստանին անհրաժեշտ է նոր բանակցող. վախեցած ու պարտված Նիկոլ
Փաշինյանը չի կարող արժանապատիվ խաղաղություն բերել, նա բերելու է նոր
պատերազմ ու է՛լ ավելի խայտառակ պարտություն,
–Արցախը երբևէ ու որևէ կարգավիճակով չպետք է լինի Ադրբեջանի կազմում. սա կարմիր գիծ է,
–ՀՀ–ն պետականորեն պետք է վարի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման քաղաքականություն. սա ևս սակարկելի չէ,
–հայ–թուրքական հարաբերությունները չպետք է շաղկապվեն հայ–ադրբեջանական
հարաբերությունների հետ. հայ–թուրքական սահմանի բացման գինը չպետք է լինի
Արցախի ու ՀՀ տարածքային ամբողջականության խաթարման հաշվին,
–Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքի իրացումն ու միջազգային ճանաչումը պետք է լինի ՀՀ օրակարգում,
–հայ–ադրբեջանական սահմանազատումն ու սահմանագծումը պետք է տարանջատել Արցախի կարգավիճակի հարցից,
–հայ ռազմագերիների վերադարձը Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման նախապայման է,
–ՀՀ տարածքից ադրբեջանական զորքի դուրս բերումն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման նախապայման է։
Ահա այն հիմնական սկզբունքները որոնք որպես այլընտրանք պետք է
ներկայացվեն հանրությանն ու բացատրվեն, որ սրանք արժանապատիվ խաղաղության
ապահովման կարևոր բաղադրիչներ են։
Ընդդիմությունը պետք է փակի բոլոր այն դեմագոգների բերանները, որոնք
փորձում են նիկոլական զիջումների այլընտրանքը պատերազմը ներկայացնել։
Իրականում պատերազմ ու նվաստացուցիչ պարտություն բերել է ու բերում է
Նիկոլը. սա պետք է հստակ ամրագրել։
Ի՞նչ ակնկալել հանրությունից
Ընդդիմությունից հանրային դժգոհությունն ունի օբյեկտիվ ու սուբյեկտիվ
հիմքեր։ Սուբյեկտիվը մուտիլովչիկների արածն է, որը հետաքրքրություն չի
ներկայացնում։ Այդ մուտիլովչիկները քաղաքական պարազիտներ ու լատենտ
նիկոլականներ են՝ անկախ այն հանգամանքից, թե արդյոք գիտակցո՞մ են իրենք դա,
թե՞ ոչ։
Ուշադրության է արժանի հանրության
օբյեկտիվ դժգոհությունը։ Դրանց թվին են պատկանում ընդդիմության կողմից
կազմակերպչա–կառուցվածքային աշխատանքների բացակայությունը,
հետևողականության բացակայությունը, որոշ դեպքերում խոսքի ու գործի
հակասությունը, չիրականացված խոստումները, պրոակտիվ վարքագիծը, որոշ
դեպքերում անհասկանալի ու անընդունելի պահվածքն ԱԺ–ում, անհասկանալի ու
անընդունելի դիրքորոշումներն այս կամ այն հարցի վերաբերյալ և այլն։
Սրան ի պատասխան ընդդիմությունը կարող է ներկայացնել իր արդարացումները,
տալ բացատրությունները, այս կամ այն քայլի հիմնավորումները, որոնց մի մասն
օբյեկտիվ է, իսկ մյուսը՝ սուբյեկտիվ։ Սակայն այս ամենը մի կողմ դնելով՝
պետք է անցնել գործի։
Ճշմարտության չափանիշը պրակտիկան է։ Եթե ընդդիմությունը հաջողի, ապա
ինքը կլինի ճիշտ, իսկ եթե չկորաղանա հանրության հետ շփվելու և քաղաքական
հարցերը լուծելու արդյունավետ բանաձևը գտնել, կդառնա սխալ։ Բոլորի թիրախը
պետք է լինի թուրք–ադրբեջանական օրակարգը սպասարկող նիկոլական խմբակի
հեռացումը և ազգային իշխանության ձևավորումը։
Ինչ մնում է ՀՀ քաղաքացիներին, ապա պետք է լինել ակտիվ, դուրս գալ
Նիկոլի տարածած վախերից և ստիպել ընդդիմությանը լինել հաշվետու և
գործունակ։ Դրա կարևոր նախապայմանը սեփական մասնակցությունն է՝ լինի դա
սոցցանցերում, այլ հարթակներում կամ հանրահավաքում։ Հանրահավաքի
մասնակցությունը, եթե այլ օբյեկտիվ խանգարող հանգամանք չկա, պարտադիր է
յուրաքանչյուրի համար։
Ապրիլի 5–ը նաև քաղաքական «ջերմաչափման» օր է լինելու։ Հետագա քայլերը
նաև «ջերմաչափի» ցուցիչից է կախված։ Ամեն ինչ պետք է անել, որպեսզի
քաղաքական ջերմաչափը լինի անհրաժեշտ մակարդակի վրա։