Նիկոլի բացի փակը, կամ...Ռուբեն Հակոբյանի գրառումը
Քաղաքագետ Ռուբեն Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Նիկոլի բացի փակը, կամ...
Զարմանում եմ, երբ ոմանք շահարկում են, թե՝ ԱԺ ընդդիմությունը
հրաժարվում է մասնակցել Նիկոլ Փաշինյանի հետ փակ ձևաչափով հանդիպմանը։ Կան
հայտնի արձանագրված փաստեր, թե ինչպես է նման փակ հանդիպումները հետագայում
ամբողջությամբ ձևախեղած օգտագործում ընդդիմության դեմ։ Դե, իսկ բաց
հանդիպմների ժամանակ էլ տեսել ենք՝ էլ ընդդիմության վրա թափ տալ, շինել...
Մի խոսքով՝ քաղաքական դաշտը գործ ունի խուլիգանի բառապաշարով բազմափորձ
պրոֆեսիոնալ ստախոսի հետ, որի մոտ իսպառ բացակայում են մարդկային,
բարոյական և քաղաքական՝ պետության առաջին դեմքին այնքան անհրաժեշտ
որակները։ Հիշեք, թե ինչ օյին խաղաց իրեն սատարող, առանց բացառության՝
սկսած Ազգայհն Բևեռի վերածված արտախորհրդարանական ուժից ու խորհրդարանական
չորս խմբակցությունների հետ, ովքեր, իրար հերթ չտալով, պայքարում էին
Նիկոլին վայրկան առաջ դարձնել վարչապետի իրենց սեփական թեկնածուն...
Եվ որտեղ են հիմա նրա՞նք... Դասականը կասեր՝ քաղաքական ուղղիչ գաղութում...
Եվ բնական է, որ այս թեման հիմնականում շահարկում է քաղաքական
սկզբունքներից զուրկ, ԱԺ-ում ընդդիմության նկատմամբ ծեծ կազմակերպած և
քաղաքական այլասերվածության բացառիկ նմուշ ԱԺ նախագահը...
Հ.Գ. Ապրիլի 5-ին, ժամը 18.30, լինելու եմ Ազատության հրապարակում...»

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին