«Այո, գործող ընդդիմությունը չի ուզում դառնալ Էդմոն». Արմեն Աշոտյան
Արմեն Աշոտյանը գրում է.
Պարզվում է, որ Նիկոլի մոտ հատուկ հանձնարարություններով դեսպան աշխատող
Էդմոն Մարուքյանը սրտնեղել է խորհրդարանական ընդդիմությունից, ով մերժել
էր կապիտուլյանտի հետ Արցախի հարցով փակ քննարկմանը մասնակցել։
Իհարկե, նորմալ երկրում տարակուսելի կլիներ ոչ միայն հաստիքով «ընդդիմադիրի» ծառայությունը իշխանություններին, այլեւ «դեսպանի» ներքաղաքական զեղումները։
Բայց մի շտապեք քննադատել նրան։ Դիտարկեք դա որպես Նիկոլի հատուկ հանձնարարություն Էդմոնին։
Փորձեք մտնել իր վիճակի մեջ։
Չէ՞ որ նա ընդդիմադիր դաշտում ներդրված, սակայն բացահայտված նիկոլական ագենտ էր, որին արագ էվակուացրեցին հետ, հողատուների ճամբար։
Եւ հետո, Էդմոնն իհարկե կնեղվի նորմալ պահվածքից։
Չէ՞ որ 2020 թվականին պատերազմից մի քանի ամիս առաջ, երբ իրական ընդդիմությունն աղաղակում էր բանակցային տապալումների եւ վերահաս պատերազմի մասին, նա Նիկոլի հետ փակ դռների հետեւում սրճեց եւ հետո հրապարակավ հայտարարեց, որ Արցախյան բանակցություններով մտահոգվելու կարիք չկա։
Իսկ հետո, երբ Նիկոլն ու Էդմոնը ֆռցնում էին ժողովրդին, եկավ արյունոտ պատերազմը, որի փաստացի մեղսակից դարձավ նաեւ «դեսպանը»։
Այո, գործող ընդդիմությունը չի ուզում դառնալ Էդմոն։
Ու Էդմոնը դրանից նեղվել է։
Չէ՞ որ նա չէր ուզի իր անպատվաբեր եւ կեղտոտ գործի մեջ միայնակ մնալ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին