Երևանում բախվել են Ford Mustang-ն ու ՊՆ պատվիրակությանն ուղեկցող, հատուկ համարանիշներով Toyota Camry-ն
Այսօր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:20–ի սահմաններում Գրիգոր Լուսավորիչ-Արգիշտի փողոցների խաչմերուկում՝ Երևանի քաղաքապետարանի հարևանությամբ, բախվել են Երևանի բնակիչներ, 31-ամյա Գևորգ Գաբրիելյանի վարած Ford Mustang մակնիշի 50 OO 006 համարանիշի և 43-ամյա Լևոն Հովսեփյանի վարած Toyota Camry մակնիշի ARM 141 համարանիշի ավտոմեքենաները, հայտնում է shamshyan.com-ը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:
Փաստի առթիվ պարեկային ծառայությունում նյութեր են նախապատրաստվում: Չի բացառվում, որ նյութերը փոխանցվեն ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանություն, քանի որ Toyota-ի համարանիշները հաշվառված են ՀՀ ՊՆ հաշվեկշռում:
Toyota Camry-ի իսկական համարանիշները եղել են ՀՀ պաշտպանության նախարարության համարանիշներ, սակայն վթարի պահին եղել են այլ համարանիշներ և Toyota Camry-ն ուղեկցելիս է եղել պաշտպանության նախարարության պատվիրակության անդամներից մեկին և, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Toyota-ի վարորդը: Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին