Ապրիլի 6-ին տեղի կունենա Փաշինյան–Ալիև հանդիպում
Բրյուսելում ապրիլի 6-ին նախատեսված է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի համատեղ հանդիպումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Տեղեկությունը հրապարակված է ԵԽ կայքում։
Հիշեցնենք, որ վերջին անգամ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը հանդիպել էին Բրյուսելում 2021 թվականի դեկտեմբերի 14-ին՝ կրկին Շառլ Միշելի նախաձեռնությամբ։ Եվրոպական խորհրդի նախագահը նախ առանձին–առանձին հանդիպել էր նրանց հետ, ապա տեղի էր ունեցել նրանց համատեղ հանդիպումը։ Այդ հանդիպման արդյունքներով՝ Ադրբեջանը դեկտեմբերի 19-ին Հայաստանին էր վերադարձրել 10 գերիների։
Փաշինյան–Ալիև նախորդը հանդիպումը կազմակերպվել էր Ռուսաստանի նախաձեռնությամբ 2021-ի հունվարի 11-ին և անցել Մոսկվայում` նախագահ Վլադիմիր Պուտինի գլխավորությամբ:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Ռոբոտը զբոսայգում երգել է երեխաների համար, պարել այցելուների հետ և լուսանկարվել
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Դատարանի շենքից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել և ձերբակալվել է. ՆԳՆ