Լանջաղբյուրի դպրոցի կոլեկտիվը հաղթեց. տնօրենի ԺՊ-ն կնշանակվի իրենց դպրոցից
Գեղարքունիքի մարզի Լանջաղբյուր գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը կնշանակվի իրենց դպրոցի ուսուցչական կոլեկտիվից։ Այս մասին այսօր՝ մարտի 30-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց դպրոցի աշխատակիցներից մեկը։
Տեղեկությունը հաստատեց նաեւ մարզպետարանի Կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Կարեն Զազյանը, նշելով, որ մանկավարժական կազմի պահանջը բավարարվել է, դասապրոցեսներն էլ այսօրվանից վերականգնվել են։
Հիշեցնենք, որ երեկ միջնակարգ դպրոցի ուսուցչական անձնակազմը եւ դպրոցում ուսանող երեխաների ծնողներն բողոքի ակիցա էին կազմակերպել դպրոցում։ Մեր խմբագրություն ահազանգած աշխատակցի խոսքով՝ մի քանի ամիս առաջ լրացել է դպրոցի տնօրենի պաշտոնավարման ժամկետը։ Թափուր տեղի համար հայտարարված երկու մրցույթներն արդյունք չէին տվել քվորում չապահովելու պատճառով։ Աշխատակիցը պատմել էր, որ մարզպետարանի մի քանի աշխատակիցների հետ դպրոց էր եկել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը, որի նշանակմանը դպրոցի աշխատակազմը դեմ է։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին