Իրենք իրենցով. հանձնարարված է՝ յուրաքանչյուր նիստի ձայնագրությունն անմիջապես ուղարկել Նիկոլ Փաշինյանին
«Փաստ» օրաթերթը գրում է. «Շուրջ մեկ ամիս է, ինչ առանց ընդդիմության, կամ, ինչպես իշխանականներն են սիրում ասել, «առանց գլխացավանքի» իր աշխատանքներն է սկսել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողովը։
«Փաստ» թերթի տեղեկություններով, հանձնաժողովի աշխատանքներն անցնում են բավական միապաղաղ ու ստանդարտ, առանց անակնկալների, առանց սենսացիաների։ Մի խոսքով, իրենք իրենցով «ասում-խոսում են»: Հանձնաժողովի աշխատանքներին մասնակցում են բացառապես իշխանության սատելիտ քաղաքական գործիչներ և ՀԿ ներկայացուցիչներ։
Խորհրդարանական մեր աղբյուրի փոխանցմամբ, հանձնարարված է, որ յուրաքանչյուր նիստի ձայնագրությունն անմիջապես ուղարկվի Նիկոլ Փաշինյանին, որպեսզի ամեն ինչից տեղյակ լինի։ Քանի որ Փաշինյանը նույնիսկ իր թիմակիցներին չի վստահում, ապա ո՛չ արձանագրությունները, ո՛չ էլ զեկուցումները նրան չեն բավարարում:
Եվ ընդհանրապես, կուլիսներում խոսում են, որ նա, այսպես թե այնպես, տեղեկանում է խորհրդարանի ամեն մի անկյունում տեղի ունեցող բոլոր շարժերից, նույնիսկ ամենաաննշաններից, դրա համար էլ նույնիսկ քպականներն իրար հետ շփվելիս մաքսիմալ զգուշություն են ցուցաբերում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին