Հակառուսականության դրոշակակիր Անդրանիկ Քոչարյանը Մոսկվայում պրոբլեմ չունի՞
Politik.am-ը գրում է․ Օրերս տելեգրամ ալիքներից մեկը գրեց, որ ԱԺ իշխանական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը եղել է Մոսկվայում և համակարգել է Նիկոլ Փաշինյանի այցի հետ կապված նախապատրաստական աշխատանքները։ Ըստ էության նա կատարում է դեսպան Վաղարշակ Հարությունյանի պարտականությունները։ Իրականում այս իրավիճակը նորություն չէ։ Նախորդ տարի էլ նա Վաղարշակ Հարությունյանի փոխարեն ղեկավարում էր ՊՆ-ն։ Հարությունյանը ըստ ամենայնի Քոչարյանի համար տեղապահ է այն պաշտոններում, որը պատգամավորը կարևոր է համարում իր քաղաքական ազդեցության մեծացման համար։
Հիմա էլ Անդրանիկ Քոչարյանը ցանկանում է Մոսկվայի հետ հարաբերությունների վրա որոշակի ազդեցություն ունենալ։ Անդրանիկ Քոչարյանը իհարկե շատ ցանկություններ կարող է ունենալ, բայց այստեղ հետաքրքիր է Ռուսաստանի իշխանությունների վերաբերմունքը։
Ի վերջո Անդրանիկ Քոչարյանի համար հակառուսականությունը տարիներ շարունակ ընտանեկան բիզնեսի նման մի բան էր։ Այն այնքան արմատացած էր Քոչարյանների ընտանքիում, որ նրա որդին անգամ Վրաստանում էր մասնակցում հակառուսական բողոքի ակցիաների։ Իսկ Անդրանիկ Քոչարյանը այնքան տարված էր այդ գծով, որ մինչ իշխանության գալը հղում տալով Լոնդոնում բնակվող ռուսաստանցի Լիտվինենկոյին հայտարարում էր, թե Ռուսաստանի հատուկ ծառայությունները կարող էին կապ ունենալ Վազգեն Սարգսյանի, Կարեն Դեմիրճյանի և մյուսների սպանության հետ։
Ու հիմա զարմանալի է, թե ինչպես են Ռուսաստանի իշխանությունները թույլ տալիս, որ ամեն հարմար առիթով իրենց երեսին թքած մեկը իրենց երկրի տարածքում հայ համայնքի գործունեությունը որոշակի դրվագներով համակարգի։ Կամ ինչպես է ստացվում, որ Ռուսաստանի դեմ երբեք հայտարարություններով հանդես չեկած Մասիս Մայիլյանին արգելում են մտնել իրենց երկիր, իսկ իրենց ամենածանր հանցագործության մեջ մեղադրողը շատ հանգիստ կարողանում է պրոցեսներ կառավարել։ Եթե այսպես գնա, ապա կարելի է կարծել, որ ռուսները վախենում են Անդրանիկ Քոչարյանից։ Իսկ գուցե՞ վախենալու խատճառներ ունեն։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին