Արտակարգ դեպք՝ Երեւանում. երիտասարդ աղջիկը «Ռոսիա մոլ»-ի մոտ բարձրացել էր վերամբարձ կռունկի վրա
Երեւանում, այսօր՝ մարտի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 03։30-ի սահմաններում ԱԻՆ փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Ռոսիա մոլ» առևտրի և զվարճանքի համալիրի հարևանությամբ կառուցվող շենքի տարածքում տեղադրված վերամբարձ կռունկի վրա մի աղջիկ է բարձրացել և նրան իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, մինչ կժամանեին հրշեջ-փրկարարները, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության պարեկները սահմանազատել են տարածքը եւ փորձել են աղջկան համոզել, որ ցած իջնի, սակայն նա չի պատասխանել պարեկներին։
Պարեկները, բարձրանալով վերամբարձ կռունկի վրա, մեծ դժվարությամբ կարողացել են կռունկի վրայից այդ աղջկան իջեցնել և մոտեցնել շտապօգնության ավտոմեքենային։
Շտապօգնության թիվ 12 բրիգադի բժիշկները նախ տեղում առաջին օգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Ոստիկանությունը պարզում է վերամբարձ կռունկից իջեցված քաղաքացու ինքնությունը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին