Վարչապետի նախկին խորհրդականը ծեծել է կնոջը և անչափահաս երեխաների հետ դուրս շպրտել․ հաղորդում հանցագործության մասին
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանն այսօր ԱԺ-ի ամբիոնից հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ընդդեմ վարչապետի խորհրդական Մհեր Տերտերյանի։
Պատգամավորը կարդացել է Տերտերյանի կնոջ՝ Նաիրա Տերտերյանի նամակը․
«2005 թվականին ամուսնացել եմ Ղազախստանի Հանրապետության քաղաքացի Մհեր Տերտերյանի հետ, ամուսնությունը գրանցվել է նշված հանրապետությունում։
2016 թվականին ընտանիքով՝ վերադարձել ենք Հայաստան՝ մշտական բնակության՝ մեզ հետ տեղափոխելով Ղազախստանում համատեղ աշխատած ֆինանսական միջոցները, բնակվել ենք Երևանում։
2017 թվականին վերընշված ֆինանսական միջոցներով Վայոց Ձորի մարզի Ռինգ և Չիվա գյուղերում ձեռք ենք բերել հողամասեր՝ մոտ 400 հեկտար, որի մեկ-երկրորդ բաժնեմասը պատկանում է Մհեր Տերտերյանին, մյուս կեսը՝ ինձ։
2020 թվականի փետրվարին Մհեր Տերտերյանը մի քանի շաբաթ տնից բացակայելուց հետո դառնալով տուն, ինձ ծեծելուց հետո երեք անչափահաս երեխաների հետ դուրս է շպրտել տնից՝ ինձ հայտարարելով բոմժ։
Հետագայում պարզվել է, որ 2019 թվականի փետրվարին Մհերը, չարաշահելով իմ վստահությունը, խաբեությամբ ինչպես նաև ֆիզիկական ուժ կիրառելով իմ նկատմամաբ, տիրացել է իմ անվամբ գրանցված անշարժ գույքերին և բանկային հաշիվներին՝ 500 մլն դրամ։
Իմ տանը, իմ մեքենայի մեջ տեղադրել է գաղտնալսող սարքեր և այլն։ 2021 թվականին Մհերը իմ բանկային հաշիվներից յուրացրած գումարներով բացել և ֆինանսավորում է «Միասնական Հայրենիք» կուսակցությունը»։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին