Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը տուգանվեց 50.000 դրամի չափով
ՀՀ նախկին փոխվարչապետ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանի նկատմամբ դատարանը դատական սանկցիա է կիրառել՝ նրան տուգանելով 50.000 դրամի չափով։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, որոշումը հրապարակել է այսօր։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ պաշտպան Լուսինե Սահակյանն այսօր լքել էր դատական նիստերի դահլիճը՝ ի նշան բողոքի։ Խնդիրն այն է, որ Արմեն Գևորգյանը մեղադրանքի պարզաբանում էր պահանջել, սակայն դատարանն արձանագրել էր, որ մեղադրանքը պարզաբանված է, իսկ Արմեն Գևորգյանը հրաժարվում է դիրքորոշում հայտնել՝ մեղադրանքի շուրջ և անցել էր ապացույցների հետազոտման հաջորդականությանը, ինչի դեմ էլ պաշտպանն անհամաձայնություն է հայտնել։
Նկատի ունենալով, որ պաշտպանի բացակայության հիմքով դատական նիստը շարունակվել չէր կարող, այն հետաձգվեց՝ մինչև մարտի 29-ը, ժամը՝ 13.00-ն։
Ըստ մեղադրական եզրակացության՝ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է այն բանի համար, որ նա, 1998-2008թ զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելու, նպաստելու, այն է՝ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման համար հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասերի ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար 2008թ փետրվարին և մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով 927 մլն ՀՀ դրամին համարժեք 3 մլն ԱՄՆ դոլարի չափով կաշառք։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Արմեն Գևորգյանը մեղադրվում է այն բանի համար, որ նա, 2006թ փետրվարից մինչև 2008թ ապրիլի 21-ը զբաղեցնելով ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի և ԱԽ քարտուղարի պաշտոնները, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու համար 2008թ ապրիլին Սամվել
Մայրապետյանի օժանդակությամբ ստացել է 309 մլն ՀՀ դրամին համարժեք 1 մլն ԱՄՆ դոլար կաշառք, ինչպես նաև՝ խեղաթյուրելով և թաքցնելով նման գումարի իրական բնույթն ու ծագումը, օրինականացրել է առանձնապես խոշոր չափերով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները։


















































«Բավարիայի» կիսապաշտպանը՝ Ավստրիայի լավագույն ֆուտբոլիստ
Իսպանացի արքայադուստրը խախտել է թագավորական ընտանիքի ավանդույթը
Կասեցվել է «Բելիսսիմո Գրուպ»-ին պատկանող մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը
Վարչապետի կամ ՔՊ վարչության ցանկացած որոշման հետ հաշտ եմ. պաշտոնը մեր տնից չեմ բերել. Շիրակի մարզպետ
Մայքլ Ջեքսոնի թիկնապահը բացատրել է էփշտեյնի հետ լուսանկարում փոփ արքայի հայտնվելը
Կընդգրկվի արդյոք Փարաքարի նախկին համայնքապետ Գյուլնազարյանը՝ ՔՊ ընտրական ցուցակում
«Արատտա այգին» արժանացել է պատվավոր մրցանակի SHARE ճարտարապետական միջազգային մրցույթում
Wizz Air ավիաընկերությունը հայտարարել է Երևան ֊ Լոնդոն ֊ Երևան ուղիղ թռիչքների մեկնարկի մասին. Խուդա...
Որոշ հասցեներում 24 ժամ լույս չի եղել, ևս 24 ժամ հնարավոր է չլինի
Նախկին ամուսիններ Ջենիֆեր Լոպեսը և Բեն Աֆլեքը վերամիավորվել են տոնական գնումների և դերասանի որդու՝ Ս...