Բաքվում պահվողների տեսաուղերձները Հայաստանում փոխանցվել են նրանց ընտանիքներին
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները վերջին անգամ փետրվարի վերջին, մարտի սկզբին են այցելել Բաքվում պահվող գերեվարված անձանց։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին։
«Այցի ընթացքում բոլորին հնարավորություն է տրվել նամակներ փոխանցել, տեղում կատարել հեռախոսազանգեր և տեսանկարահանել տեսաուղերձներ, որոնք այնուհետև Հայաստանում փոխանցվել են նրանց ընտանիքի անդամներին»,- նշեց Զառա Ամատունին։
Հարցին՝ գերեվարված անձանց հայրենիք վերադարձնելու հարցում որոշակի տեղաշարժ կա՞, Զառա Ամատունին պատասխանեց, որ այդ մասով Կարմիր խաչը հանրային հարթակում չի կարող որևէ տեղեկությունով կիսվել։
Ըստ Զառա Ամատունու՝ բանակցային գործընթացներում՝ կապված անձանց ազատ արձակման հետ, Կարմիր խաչն ընդգրկված չի լինում։
2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո ՀՀ իշխանությունը չի հրապարակել հստակ թիվ, թե Բաքվում քանի հայ ռազմագերի է պահվում, նշելով, որ թվի հրապարակումը գաղտնիք է։

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին
Փարիզում քննարկվել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային համագործակցության հեռանկարները