Աղաջանյանը դա նկատի չի ունեցել
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանի պես՝ ձեր խմբակցությունում շատե՞րդ եք կողմ, որ քննարկվի Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու հարցը՝ հարցրինք ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանին։ «Իհարկե, ընդունելի չէ այդ մոտեցումը, բայց ես կարծում եմ, որ Աղաջանյանը դա նկատի չի ունեցել, ինքը նկատի է ունեցել, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման հարցը եւ տարածքային ամբողջականության հարցը չպետք է խառնենք իրար»։
Այսինքն, նկատի է ունեցել, որ Արցախի ժողովուրդը կարող է Ադրբեջանի կազմո՞ւմ էլ անկախ ապրել։ «Եթե տրամաբանում ես, շատ դժվար կլինի Ադրբեջանի հետ քննարկել Արցախի ժողովրդի ինքնորոշման հարցը՝ առանց իրար հետ նորմալ հարաբերություններ ունենալու, այստեղ է ողջ տրամաբանությունը»։
Դրա համա՞ր եք ուզում ադրբեջանցիների հետ բարեկամանալ՝ հույս ունենալով, որ կճանաչեն Արցախի անկախությունը։ «Ոչ թե բարեկամանանք, այլ նորմալ հարաբերություններ ստեղծենք»։
Դուք հավատո՞ւմ եք Ձեր ասածին, որ Ադրբեջանի տարածքում արցախցին կարող է ապրել, եւ կարող է ճանաչեն Արցախի անկախությունը։ «Իհարկե։ Աղաջանյանն էլ դա է նկատի ունեցել»։
Մեր տեղեկություններով, չնայած արտգործնախարար Արարատ Միրզոյանը նախօրեին ողջ բնակչության անունից հավաստիացնում էր, թե կողմ են Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելուն, սակայն անգամ Ադրբեջանի առաջարկած՝ նախապայման հանդիսացող հինգ կետերը ՔՊ խմբակցությունում չեն քննարկել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին
Փարիզում քննարկվել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային համագործակցության հեռանկարները