Առանց միջնորդ և թեյավճար
Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնության պետք է գան առանց միջնորդի։ Նա այդ հայտարարությունն արել է իր հետ բերանը մինչև ականջները բացած ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպելուց հետո։
Մինչև այդ ՀՀ ԱԳՆ–ը մի ինքնահարցազրույց էր տվել ու ասել, որ Ադրբեջանի հետ բանակցելու փորձ չունենք, բայց պատրաստ ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ բանակցել։
Փաստորեն, ստացվում է, որ գոնե հրապարակավ հայկական ու թուրք–ադրբեջանական կողմի մոտեցումները հայ–ադրբեջանական բանակցությունների ձևաչափի մասով տարբեր են։ Սակայն դա ձևական տարբերություն է։
Իրականությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը բավարարել ու բավարարում է թուրք–ադրբեջանական բոլոր նախապայմանները, պայմանները, պահանջները։
Հիմա թուրքերն ու ադրբեջանցիներն ասում են՝ արի առանձին խոսենք։ Նիկոլն էլ, թե բա՝ մենակով չեմ ուզում, թող միջնորդ լինի արանքներումս։ Թուրքերը միջնորդ չեն ուզում։ Ասում են՝ հրե՛ն մեզ հետ առանց միջնորդ ես բանակցում, ի՞նչ վատ բան կա։
Նիկոլը դեմ չէ առանց միջնորդի ու նույնիսկ թեյավճարի մտնել Ալիևի հետ հարաբերության մեջ (մանավանդ, որ փորձն ունի), բայց մի քիչ թանկացնում է իրեն՝ թեյավճարի հույսով։ Թեյավճարը տվյալ դեպքում Նիկոլի իշխանության պահպանումն է։ «Ժողվարչապետը» հույս ունի, որ եթե բավարարի մեր թշնամիների բոլոր ուզածները, ապա նրանք կաջակցեն իրեն աթոռը պահելու հարցում։
Թե ինչ կունենանք իրականում, պարզ կդառնա շատ շուտով։ Այս պահին միայն արձանագրենք, որ հայ–թուրքական, իսկ փաստացի՝ հայ–թուրք–ադրբեջանական «երկխոսություն»–քիրվայությունն ընթանում է Արցախում հումանիտար աղետի պայմաններում։ Բայց դա Նիկոլին չի հետաքրքրում, քանզի ինքը վաղուց հանձնել է Արցախը, այն իրեն չի հետաքրքրում և ունի բեռի կարգավիճակ։ Ինքն իր աթոռով է մտահոգ։ Մնացածը՝ հեչ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին