Բաքվի բռնապետը փորձելով իրեն ներկայացնել չեզոք դիրքերից հստակորեն աշխատում է հակառուսական տիրույթում․ Ոսկանյան
Սյն, ինչ վտանգավոր է հնչեցնել Բաքվի բռնապետական վարչախմբի բարձրաստիճան պաշտոնյաների բերանով, անում են ադրբեջանական քարոզչամիջոցները։ Այս մասին իրանագետ Վարդան Ոսկանյանը գրել է տելեգրամի իր էջում։
«Բազմիցս նշել եմ, որ Բաքվի բռնապետը փորձելով իրեն ներկայացնել չեզոք դիրքերից հստակորեն աշխատում է հակառուսական տիրույթում։
Սյն, ինչ վտանգավոր է հնչեցնել Բաքվի բռնապետական վարչախմբի բարձրաստիճան պաշտոնյաների բերանով, անում են ադրբեջանական քարոզչամիջոցները։
Դրանցից ամենատխրահռչակներից մեկն Իրանի և Ադրբեջանի միջև կնքված հուշագիրն, ըստ որի, փաստացիորեն, նոր սահմանային անցակետ է բացվելու «մայրացամաքային» Ադրբեջանի և Նախիջևանի միջև հաղորդակցությունն ապահովելու համար, անթաքույց կերպով փորձում է ներկայացնել որպես Ռուսաստանի տարածքով անցնող Արևելք-Արևմուտք տարանցման հանգույցին այլընտրանք։
Այսինքն, ըստ էության, բացահայտ կերպով հայտարարվում է հակառուսական գործողության մասին, ինչին գրեթե հպարտությամբ հավելվում է, որ Բաքվի բռնապետը լավ գիտե՝ երբ և որտեղ իրականացնել, այսպես կոչված, քաղաքական «դրեյֆը»։
Փորձելով նաև «մի գնդակով, երկու թիրախ խոցել», Բաքվի բռնապետի քարոչամեքենան փորձ է կատարում նաև այդ հակառուսական գործընթացի մասնակից ներկայացնել Իրանը, որի հիմնական նպատակն այս եղանակով Բաքու-Նախիջևան ցամաքային հաղորդակցությունն իր վերահսկողության տակ պահելը և անհրաժեշտության դեպքում սահմանափակելն է, ինչն իրանական կողմից արվել է նաև նախկինում»,- գրել է Ոսկանյանը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին