Կոտայքի, Վայոց Ձորի եւ Տավուշի մարզերում ձյուն է տեղում. կան փակ ճանապարհներ
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար:
Դժվարանցանելի են Ջերմուկ քաղաքի ավտոճանապարհները կցորդիչով բեռնատարների համար, Շիրակի մարզի Արթիկ-Ալագյազ, Ամասիայի, Արթիկի և Աշոցքի տարածաշրջանների ավտոճանապարհները բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներիի համար:
Կոտայքի մարզի Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին, Սյունիքի մարզի Գորիս-«Զանգեր» և Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Կոտայքի մարզի Ծաղկաձորի, Հրազդանի, Չարենցավանի և Վայոց ձորի մարզի Ջերմուկի տարածաշրջաններում, Տավուշի մարզի Բերդ քաղաքում տեղում է ձյուն:
Շիրակի մարզի Ախուրյանի տարածաշրջանում բուք է:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին