Սահմանադրական փոփոխությունները առաջ չեն գնում
«Փաստ» օրաթերթը գրում է․ «Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծված Սահմանադրական բարեփոխումների խորհրդի աշխատանքները, «Փաստ» թերթի տեղեկություններով, ընթանում են բավական դանդաղ, նիստերին քննարկվող հարցերը գրեթե ոչ մի աղերս չունեն սահմանադրական փոփոխությունների հետ։
Մեր աղբյուրի փոխանցմամբ, խորհուրդը մի քանի լուրջ սահմանադրագետների է դիմել, որպեսզի հանձնաժողովի աշխատանքներում ընդգրկվեն փորձագետի կարգավիճակում, սակայն կտրուկ մերժում են ստացել: Կառավարության կուլիսներում խոսում են, որ, ըստ էության, ոչ մի լուրջ սահմանադրագետ չի ցանկացել մաս կազմել այդ գործընթացին: Հիմա էլ, սոցցանցերում տարածվող տեղեկությունների համաձայն, սահմանադրական բարեփոխումների խորհուրդը դիմել է քաղաքացիներին՝ առաջարկելով համապատասխան կայքին ուղարկել առաջարկներ: Նույնիսկ ձևանմուշ են ստեղծել։ Սա դարձել է շատ իրավաբանների ոչ միայն քննադատության, այլև ծաղրի առարկան: Բանն այն է, որ առաջարկությունների համար պետք է որևէ նախնական նախագիծ լինի, իսկ այդպիսի փաստաթուղթ, կարծես, չի էլ նշմարվում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին