Կվերականգնվի Կապանի «Սուրբ Հռիփսիմե» եկեղեցին
Մեկ-երկու շաբաթից Կապան քաղաքի Բարաբաթում թաղամասի «Սուրբ Հռիփսիմե» եկեղեցու տարածքում կաշխատեն հնագետները, իսկ պեղումներից հետո կմեկնարկեն հուշարձանի վերականգնման աշխատանքները, կբարեկարգվի տարածքը։
Աղբյուրի փոխանցմամբ, կապանցի մի խումբ երիտասարդներ դիմել են ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանին՝ պատրաստակամություն հայտնելով ֆինանսական ներդրում կատարել եկեղեցու վերականգնման համար։
ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Բարաբաթում թաղամասի «Սուրբ Հռիփսիմե» եկեղեցին կառուցվել է 17-18-րդ դդ.-ում: Ունի արևելքում կիսաշրջան խորանին կից ուղղանկյուն ավանդատներով թաղածածկ դահլիճի հորինվածք:
Թաղակիր կամարները հենվում են երկայնական պատերի զույգ որմնամույթերի վրա: Մուտքը հարավից է՝ կառուցված անմշակ և կոպտատաշ քարերով: Տանիքը հողածածկ է, եկեղեցու շուրջը պահպանվել են գերեզմանոցի մնացորդները:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին