Տարոն Մարգարյանը կառաջադրվի՞ Երեւանի քաղաքապետի պաշտոնում
«Հրապարակ» թերթը գրում է. «Մոտ մեկուկես տարի հետո՝ 23 թվականի աշնանը, Երեւանի բնակիչները պետք է նորից քաղաքապետ ընտրեն։ Եվ արդեն խոսակցություններ կան քաղաքապետի հավանական թեկնածուների մասին, թե որ թիմն ում է առաջադրելու։ Իշխանությունը մտադիր է Տիգրան Ավինյանին առաջադրել։ Խոսում են Երեւանի նախկին քաղաքապետ, այժմ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տարոն Մարգարյանի հավանական առաջադրման մասին, բայց դեռ պարզ չէ՝ նա կառաջադրվի ՀՀԿ-ի՞ կողմից, թե՞ «Պատիվ ունեմ» դաշինքի։ Լուրեր կան, որ «Հայաստան» դաշինքն էլ պատրաստվում է Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդուն՝ Լեւոն Քոչարյանին առաջադրել։ Ոմանք Արթուր Վանեցյանի անունն են շրջանառում։
Երեկ Տարոն Մարգարյանը հարցին, թե քաղաքապետի պաշտոնում առաջադրվելու մտադրություն ունի՞, ուղիղ չպատասխանեց․ «Քաղաքապետի ընտրությունները ե՞րբ ա, ինձ թվում ա՝ ժամանակ կա հլը։ Երբ որ ժամանակը գա, էդ ժամանակ մեր կուսակցությունը կհայտնի»։ Կարծում եք՝ Ձեզ ձայն կտա՞ն երեւանցիները։ Մարգարյանն ասաց․ «Ուղղակի տարիուկես հետոյի մասին չեմ ուզում հիմա խոսել։ Տարիուկես հետո կխոսենք»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին
Փարիզում քննարկվել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային համագործակցության հեռանկարները