Ե՛վ «ռոճիկ», և՛ «ավանս»՝ ժողովրդից գաղտնի
«Փաստ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի կառավարության համար ավելի ու ավելի սովորական բնույթ է ստանում «հպարտ քաղաքացիներից» գաղտնի որոշումներ կայացնելը: Մասնավորաբար, կառավարության նիստերի օրակարգերում ընդգրկված հարցերի մեջ, որպես կանոն, չզեկուցվողները աստիճանաբար մոտենում են 100 տոկոսի շեմին։ Հատկանշական է, որ չզեկուցվող հարցերի հիմնական մասը վերաբերում է ֆինանսական բաշխումներին կամ հատկացումներին:
Օրինակ՝ կառավարության վերջին նիստի ժամանակ չզեկուցվող նախագծերից մեկով վարչապետի աշխատակազմը 2022 թվականի պետբյուջեում վերաբաշխում կատարելու նախագիծ էր ներկայացրել, որով 46 միլիոն 976 հազար դրամ է հատկացվել մի շարք ՀԿ-ների՝ քաղաքացիական հասարակության կառույցների և նրանց կարողությունների զարգացման, տնտեսական և քաղաքական կյանքում ՔՀԿ-ների ընդգրկվածության և մասնակցության աճին նպաստելու համար։ Այստեղ կարևոր հանգամանքներից մեկն այն է, որ կառավարությունը գաղտնի է պահում, թե կոնկրետ որ ՀԿ-ներին է այդ գումարը հատկացվելու և ամեն մեկին՝ ինչքան։ Իհարկե, նախկինում նույնպես եղել են նման հատկացումներ, սակայն պետական աջակցություն ստացած ՀԿ-ների ցանկը գաղտնի չի պահվել։
«Փաստ» թերթի տեղեկություններով, այս անգամ ֆինանսավորվել են հիմնականում իշխանության շահերն ու հետաքրքրությունները սպասարկող կազմակերպությունները: Պատահական չէ, որ սոցցանցերում ակտիվ շրջանառվում է կարծիք, թե այս հատկացումները և՛ յուրահատուկ շնորհակալություն են արդեն մատուցած ծառայությունների համար, և՛ ավանս՝ առաջիկայում ակնկալվող ծառայությունների դիմաց»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Բելիսսիմո Գրուպ»-ին պատկանող մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը
Կընդգրկվի արդյոք Փարաքարի նախկին համայնքապետ Գյուլնազարյանը՝ ՔՊ ընտրական ցուցակում
Կամ պայմանավորվում ենք՝ երբ ենք ստորագրում, կամ չենք պայմանավորվում․ Միրզոյանը՝ խաղաղության համաձայն...
Որոշ հասցեներում 24 ժամ լույս չի եղել, ևս 24 ժամ հնարավոր է չլինի
Էլեն Բադալյանն ու ֆուտբոլիստ Հրանտ Ռանոսը նշանադրվել են
Wizz Air ավիաընկերությունը հայտարարել է Երևան ֊ Լոնդոն ֊ Երևան ուղիղ թռիչքների մեկնարկի մասին. Խուդա...
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը մի քանի օր փակ կլինի
Վտանգավոր խաղեր ընտրություններից առաջ
Ղազախստանում ձերբակալվել է KazTag լրատվական գործակալության գլխավոր խմբագիրը
Առողջության ապահավոգրության վերաբերյալ հաճախ տրվող հարցեր․ նախարարության պարզաբանումը