«Ձեր ինադու չեմ նշանակելու». Մարզպետը ծանր է տարել
«Հրապարակ» թերթը գրում է. «Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը ծանր է տարել մեր թերթում օրեր առաջ իր վերաբերյալ հրապարակումը եւ որոշել է ցույց տալ, որ մարզում իրականում հենց ինքն է մարզպետը, այլ ոչ թե, ինչպես մենք էինք գրել, Ապարանի տարածաշրջանում համայնքապետ Կարեն Եղիազարյանը՝ Գնթունիկի Կարենը, Աշտարակում՝ Թովմաս Շահվերդյանը, իսկ Թալինում՝ Տավրոս Սափեյանը։ Մենք գրել էինք, որ մարզպետը, հարկադրված, հաշվի է նստում այս մարդկանց հետ, որոնց իրենց տարածքներում ավելի շատ են ընդունում, քան իրեն։ Գրել էինք, որ այս իրավիճակն է պատճառը, որ Ապարանի դպրոցներում վերընտրվում են Եղիազարյանի մտերիմները։
Երեկ տեղեկացանք, որ մարզպետն Ապարանի շրջանի Վարդենիս համայնքի դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել ոչ թե գործող տնօրեն Ռուզաննա Մակարյանին, ում պայմանագրի ժամկետը լրացել է մարտի 3-ին, եւ որին նշանակելու խոստում էր տվել մարզպետը Եղիազարյանին, այլ մեկ ուրիշ ուսուցչի՝ Անուշ Պապիկյանին։
Դպրոցի աշակերտների ծնողներից տեղեկացանք, որ Մակարյանն այնքան ծանր է տարել այս որոշումը, որ որոշել է կազմակերպել նոր ԺՊ-ի աշխատանքի բոյկոտ, նաեւ՝ ուսուցիչների միջոցով կազմակերպել, որ աշակերտները դասի չհաճախեն։ Մեզ ասացին, որ Մակարյանի եղբորորդին «Կարեն Եղիազարյան դաշինքի» անդամ է, ներկայումս՝ ավագանի։
Տեղեկացանք նաեւ, որ մարզպետը չեղարկել է նաեւ Ապարանի թիվ 2 դպրոցի տնօրենի պաշտոնում համայնքապետի մեկ այլ մտերիմի՝ Նաիրա Ղազարյանի վերանշանակումը։ Մրցույթի օրը դպրոցի խորհրդի անդամները չեն ներկայացել նիստին, մարզպետը մեկ ուրիշի է ժամանակավոր պաշտոնակատար նշանակել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին
Փարիզում քննարկվել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային համագործակցության հեռանկարները