Անդրանիկ Քոչարյանը ստե՞լ է․ ապրիլյան քննիչ հանձնաժողովն այնպիսի բացահայտում չի արել, որ դիմեն իրավապահներին
Ընդամենը օրերս 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի վերաբերյալ մամուլի ասուլիսի ժամանակ ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ափսոսանք հայտնեց, որ իրենց նախորդ զեկույցը՝ 4-օրյա պատերազմի մասին, գաղտնի է, այլապես աղաղակող լիքը փաստեր կան դրա մեջ։
Սակայն իրականությունը, պարզվում է, այլ է․
ԱԺ պատգամավոր Արամ Վարդևանյանը գրությամբ դիմել է ՀՀ գխավոր դատախազությանը՝ պարզելու, թե արդյո՞ք քրեական հետապնդում հարուցելու համար որևէ գործողություն կատարել է քննիչ հանձնաժողովը։
ՀՀ Գլխավոր դատախազությունից պատգամավորին պատասխանել են հետևյալը․ «2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի կողմից քրեական հետապնդում հարուցելու կամ նյութերի նախապատրաստման նպատակով ՀՀ դատախազությանը որևէ գրություն չի հասցեագրվել, տեղեկատվություն չի տրամադրվել, քրեական գործեր չեն հարուցվել»։
Նշանակում է՝ որևէ այնպիսի բացահայտում չի արել այդ հանձնաժողովը, որը քրեական գործի հիմք կլիներ, այլապես «նախկինների» վրա տակառ գլորելու լավ առիթ կլիներ սա։
«Այդ հանձնաժողովի աշխատանքների ավարտին հնչեցվում էին, թե ինչ լուրջ բացահայտումներ են արվել, ինչ լուրջ խնդիրներ են բանակում եղել։ Իսկ լուրջ խնդիրներ ասելով ցանկացած ողջամիտ մարդ կենթադրեր, որ խոսքը վերաբերում քրեական հետապնդումների կամ քրեական գործ հարուցելու հիմքերի համնգամանքին։ Բայց պարզվում է, որ ուղղակի հանրությանը մանիպուտլատիվ տեղեկություն են հայտնել»,- Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավորը՝ հավելելով․ «Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ քննիչ հանձնաժողովի մասին»։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին