Մանկավաճառության գործով մեղադրյալ Անի Մխիթարյանին արդեն ներկայացրել են ՄԻՊ աշխատակազմին
168.am-ը գրում է․
«Օրեր առաջ 168.am-ը գրել էր այն մասին, որ ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության նախկին պետ Անի Մխիթարյանը, ով մանկավաճառության հայտնի գործով այս պահին էլ որպես մեղադրյալ է անցնում, զբաղեցնում է արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի խորհրդականի պաշտոնը:
Այսօր «Առավոտը» գրել էր, որ Անին Մխիթարյանն արդեն նախկին խորհրդական է. մարտի երեքին իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից՝ այլ աշխատանքի անցնելու պատճառով:
Հիշեցնենք, որ մեր նշյալ հրապարակման մեջ գրել էինք նաև, որ գործող ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը պատրաստվում է իր մտերիմ ընկերուհուն նշանակել ՄԻՊ աշխատակազմի գլխավոր քարտուղարի պաշտոնում:
Այսօր Անի Մխիթարյանը ներկայացվել է ՄԻՊ աշխատակազմին. նա բարձր պաշտոն կզբաղեցնի արդեն իսկ ՄԻՊ աշխատակազմում, կաշխատի իր ընկերուհու ղեկավարությամբ»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին