Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համար ՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանը Մինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացում Զելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել Դուբլինում Ազգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվեն Անցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթել Ուսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել է Nvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJ Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով Բոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասին ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի

Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համարՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանըՄինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացումԶելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել ԴուբլինումԱզգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվենԱնցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթելՈւսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել էNvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJԿաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրովԲոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասինԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանիCOP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահներըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցԱյս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի էՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինԵրևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվիՇատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. ՓաշինյանԺամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՈրոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասինTRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբԱրքայազն Ջորջի ստեղծած նկարը տեղ է գտել Country Life ամսագրի հատուկ համարումԿձևավորվի անշարժ գույքի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազաԱդրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը հավերժ է. Յըլմազ2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվիՄանչեսթեր Յունայթեդի խնդիրները թիմին ուղեկցում են նաև խաղադաշտից դուրսԶանգվածային ծեծկռտուք Աբու ԴաբիումԲալիստիկ հրթիռներ են արտադրվում լեռներում և գետնի տակ գտնվող օբյեկտներումԳվարդիոլան կարող է նշանակվել ԱՄՆ ազգային հավաքականի գլխավոր մարզիչԱյդ միավորումը միայն արագացնելու է նրանց տապալումըՉինաստանը հերքել է լրտեսության մասին ԱՄՆ-ի մեղադրանքներըԿլիմայական փոփոխություններն արագանում ենԴոնովան Փարիզյանը իմ և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի դիտակետում էԻսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը կարող է փոխարինել Ֆլորենտինո Պերեսին Ռեալի նախագահի պաշտոնումՀայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ուզբեկստանում173 մլն դրամի աջակցություն` Արենի տեսակի խաղողի մթերմանն օժանդակած ընկերությանըՀայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները քննարկել են մի շարք հարցերԳազանջատում` Նոր Հաճնում և Նոր Գեղի բնակավայրում Մարդու մահը քաղաքական շահարկման առարկա մի՛ սարքեք. Տարոն Չախոյանը՝ Արսեն Գևորգյանի մասինՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 12.11.2026 (տեսանյութ)Խցանում առաջացնող իրավախախտումների մասով Ոստիկանությունը էականորեն խստացրել է վարչարարությունը. ՆԳՆ խոսնակՎենսը դիտարկում է Իրանի ուժային կառույցների հետ ուղղակի բանակցություններ անցկացնելու հնարավորությունը. Wall Street JournalՄաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառըԿանադան կարգելի ռուս և բելառուս մարզիկների մուտքը երկիրՆաիրիի համայնքային ոստիկանները ավտոմեքենայից գողության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)Այն դիրքորոշումը, որ ՀԱՊԿ-ն ունի տարածաշրջանային պետությունների նկատմամբ, անընդունելի էՄատենադարանի հարակից տարածքը ավտոկայանատեղիի չի վերածվիի՞նչ գնային փոխոխություն կա Հայաստանի սպառողական զամբյուղումԵրևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդին (տեսանյութ)
Հայաստան

Մենք երբեք չենք ստացել ցածր կալորիականության գազ․ փորձագետը պատասխանում է Նիկոլ Փաշինյանին

Մենք երբեք չենք ստացել ցածր կալորիականության գազ և չենք էլ կարող ստանալ, որովհետև կան միջազգային ստանդարտներ, որոնց համաձայն գազի կալորիականությունը չպետք է 7600 կկալ խմ-ից ցածր լինի, իսկ առնվազն կարող եմ ասել, որ 2013 թվականից ի վեր Հայաստան ներկրված բնական գազի կալորականությունը տատանվել է 8000-ից 8400 կկալ․․․ Yerevan.Today-ի հետ զրույցում այս մասին ասաց էներգետիկ անվտանգության հարցերի փորձագետ Վահե Դավթյանը։

Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստում ապրիլի 1-ից գազի թանկացումը հիմնավորել է Գազի կալորիականության բարձրացման հետևանքով։

Փորձագետը Փաշինյանի այս հայտարարությունը համարում է մոլորեցնող և մանիպուլյատիվ բնույթ է կրող։

«Բավական է նայել «Գազպրոմ Արմենիա» ընկերության, դրանից առաջ «ՀայՌուսգազարդ» ընկերության, այսինք մինչև 2013 թվականի համաձայանագրերը, հաշվետվությունները, և տարբեր վերլուծական աշխատանքներ այդ կազմակերպության կողմից նախաձեռնված, նաև չափագրման ազգային ինստիտուտի կողմից ներկայացած բազմաթիվ տվյալներ՝ առ այն, որ ՀՀ բնական գազ է ներմուծվել ըստ միջազգային ստանդարտների։ Այս պահի դրությամբ կառավարությունն ասում է, որ վերցնում են որպես գլխավոր չափորոշիչ կալորիականության 8500 կկալ խմ-ն և ըստ այդ դա իր անդրադարձն է ունենալու նաև գնագոյացման վրա։ Սա պարզապես հերթական քայլն է ինչ-որ իմաստով հիմնավորելու այն բարձրացումը, որը առաջիկայում մենք ունենալու ենք և սրան գումարած նաև բոլոր այն գործընթացները, որոնք ուղղված էին «Գազպրոմ Արմենիա» ընկերության կորուստների կոմպենսացմանը։ Գիտենք, որ Կառավարության որոշման համաձայն տարեկան պետբյուջեից 32 մլն դոլար է հատկացվելու ընկերությանը իր կորուստները նվազեցնելու համար կամ կոմպենսացնելու համար, այսինքն այս ամբողջ համալիրը թերևս թույլ չտվեց պահպանել գազի սակագինը գոնե գործող սահմաններում»,- նշեց Դավթյանը։

Դավթյանը խնդիրն ավելի խորքային է դիտարկում և այդ համատեքստում առնաձնացնում է Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի հետ կապված խնդիրները։

«Թվում է, թե լոկալ ներքին խնդիր է, բայց իրականում կարող եմ ասել՝ սա աշխարհաքաղաքական նշանակության խնդիր է, որովհետև ուղղակիորեն կապված է Իրան-Հայաստան երրորդ օդային բարձրավոլտ գծի կառուցման ձախողման հետ, որովհետև նախագիծը, որը պետք է Հյուսիս-հարավ միջազգային էլեկտրաէներգետիկ միջանցքի շրջանակներում շահագործման հանձնված լիներ 2019 թվականի ձմռանը, փաստորեն ձախողվեց։ Այնուհետև հայտարարեցին 2020 թվականի մասին, սակայն դրա համար էլ օբյեկտիվ պատճառներ կային՝ կորոնավիրուս, պատերազմ, այնուհետև հայտարարեցին 2021 թվականի դեկտեմբերի մասին, բնականաբար ևս ավարտին չհասցվեց, սայլը տեղում մնաց, հիմա էլ հայտարարում են 2023-2024 թվականների մասին։ Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի պես խոշոր օբյեկտի հետագա շահագործումը, առանց կայուն արտահանման դեպի Իրան, դառնում է աննպատակահարմար և սա ևս հանգեցրել է նրան, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը չի կարողանում ապահովել իր ներքին եկամտաբերության նորմը, որը կազմում է տարեկան 9 տոկոս և արդյունքում՝ Կառավարությունը ձախողումների շարքի արդյունքում պետք է նախ և առաջ կոմպենսացնի պետբյուջեից տարեկան 32 մլն դոլար, սակագին բարձրացնի, նոր չափորոշիչներ կիրառի, մասնավորապես կալորիականության կիրառման մասով»։

Սրանով, փաստորեն, ըստ Վահե Դավթյանի, ստեղծվում է սոցիալական բավական ծանր իրավիճակ։ Փորձագետի խոսքով, ՀՀ-ն թևակոխել է սակագների բարձրացման բավականին ակտիվ փուլ և դա իր ուղղակի անդրադարձն է ունենում էլէներգիայի սակագների բարձրացման վրա։

«Սրանք փոխկապակցված երևույթներ են, այն նոր սակագնային փաթեթը, որը հաստատվեց օրերս դա վերաբերում է նաև խոշոր սպառողներին՝ ՋԷԿ-երին, որոնք արտադրում են ՀՀ-ում էլէներգիայի մոտ 40-42 տոկոսը, հետևաբար ես կարծում եմ, որ առաջիկայում՝ այս տարվա վերջին մյուս տարվա համար ևս մեկ անգամ դրվելու է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցը։ Եթե մեկ տարվա ընթացքում երկու անգամ որոշում է կայացվում էլէներգիայի բարձրացման մասին, սա խոսում է, որ երկրի էներգետիկ համակարգում առկա է խորքային ճգնաժամ, որը այս կառավարությունը այլև չունի որևէ հնարավորություն լուծելու։ Իրավիճակը փակուղային է մեր էներգետիկ համակարգում հատկապես սակագների մասով։ Գումարած սրան, այն հսակայական վարկային բեռը, որը մենք բերել ենք էներգետիկ համակարգը պահպանելու, այն արդիականացնելու համար, իսկ համակարգն ունի ցածր ՕԳԳ, այդ վարկերի մարումը իրականացվում է սակագների բարձրացման միջոցով։ Սա է հիմնական խնդիրը»,- նշեց Դավթյանը։

Իսկ Փաշինյանի այն պնդմանը, որ գազի գնի ավելացումը սպառողը չի զգալու, Դավթյանը համարում է հերթական մանիպուլյացիան դիլետանտների և խնդիրը չհասկացողների համար։

«Այսօր սա պարզապես օգտագործվում է որպես արգումենտ սակագնի բարձացումը հիմնավորելու համար, սակագինը անկախ այդ խոսույթից, որը այսօր տարածվում է, ապրիլի մեկից բարձրանալու է և գուցե շարքային սպառողը իր վրա շատ չզգա ուղիղ սպառման տեսքով, այնուամենայնիվ խոշոր սպառողները զգալու են․․․»։

Ինչ վերաբերում է Հանրային ծառայությունները վերահսկող հանձնաժողովին փորձագետը թերահավատորեն է մոտենում , թե ՀԾԿՀ-ն կարող է պատշաճ վերահսկողություն իրականացնել։

«Անգամ եթե այս մեթոդաբանությամբ ենք շարժվում, հաշվի առնելով՝ ՀԾԿՀ-ից, որ միայն անվանումն է մնացել, պարզապես դարձել են կառավարության օրակարգը սպասարկող հերթական մարմին, ես չեմ կարծում, որ այդ վերահսկողությունը պատշաճ կերպով իրակացվելու է, որպեսզի մենք դրա մեթոդաբանության օբյեկտիվությունը կարողանանք գնահատել»։