ԱԺ կարևոր հանձնաժողովներից մեկը պարապուրդի է մատնված
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը 8-րդ գումարման խորհրդարանի մեկնարկից առ այսօր իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ներկայացված օրենսդրական որեւէ նախաձեռնություն չի քննարկել:
«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ ոչ միայն խորհրդարանի, այլ նաեւ պետության համար կարեւորագույն այս հանձնաժողովը, որտեղով պետք է անցնեն Հայաստանի արտաքին քաղաքականության ու հարակից հարցերին վերաբերող նախաձեռնությունները, օգոստոսից ցայսօր ընդամենը 4 նիստ է արել: «Դրանցից առաջինի ժամանակ հանձնաժողովի փոխնախագահ են ընտրել, այսինքն՝ ինձ: Երկու անգամ ընդդիմության նախաձեռնությամբ հանձնաժողովում սահամանագծման ու սահմանազատման թեման է քննարկվել, 4-րդի ժամանակ էլ «Շուշիի հռչակագրին» է եղել օրակարգում»,- «Ժողովրդի» հետ զրույցում ասաց անձնաժողովի փոխնախագահ Հայկ Մամիջանյանը:
Ազգային ժողովի պաշտոնական կայքում «Շուշիի հռչակագրի» հարցով նիստի արձագրության մասին տեղեկատվություն կա միայն: Իշխանությունը, փաստորեն, առ այսօր արտաքին հարաբերություններին վերաբերող որեւէ հարց, նախագիծ չի քննարկել: Դա վկայումն է այն բանի, որ արտաքին քաղաքականության հարցում Հայաստանը, բժշկական տերմինաբանությամբ ասած, կայուն ծանր վիճակում է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին