Դատարանի նորընտիր նախագահը Վազգեն Ռշտունու գրասենյակի պետին ստիպել է ազատման դիմում գրել
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություների համաձայն՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում ուշագրավ իրադարձություններ են կատարվում։ Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Վազգեն Ռշտունու՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահի պաշտոնը լքելուց հետո ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նորընտիր նախագահ Տիգրան Սահակյանը ստիպել է Վազգեն Ռշտունու գրասենյակի պետ Աննա Աղայանին ազատման դիմում գրել ու գնալ:
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Աննա Աղայանը հրաժարվում է՝ ասելով, որ չի կարող դիմում գրել, քանի որ դեռ աշխատանք չունի: Արդյունքում դատարանի նորանշանակ նախագահ Սահակյանը աշխատակազմին հրահանգում է Աննայի հետ չաշխատել, չշփվել, որ նա թողնի հեռանա։ Աննա Աղայանին այնպիսի հոգեբանական ճնշման են ենթարկում, որ վերջինս ստիպված դիմում է գրում ու հեռանում։ Ի դեպ, ըստ լուրերի՝ Աննա Աղայանին աշխատանքից հանելուց հետո են սկսվում Ռշտունու նկատմամբ հետապնդումները:
Այսքանով, սակայն, Վերաքննիչ քրեական դատարանում ուշագրավ դեպքերը չեն դադարում: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ մթնոլորտը դատարանում այնքան լարված է, որ դատավորներից շատերը եւ աշխատակազմն անգամ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Տիգրան Սահակյանին բարեւ չեն տալիս: Այս իրավիճակների շուրջ զրուցեցինք ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Տիգրան Սահակյանի հետ, որը վստահեցրեց, թե նման բան չկա։
«Բացառված է, այդ ո՞վ է նման բաներ ասում. բացառվում է»,- նշեց նա: Անդրադառնալով իրեն չբարեւելու հարցին՝ նա ասաց. «Չկա նման բան, նորմալ հարաբերություններ են, հիմա էլ ասում են, թե չեն բարեւում, ա~յ քեզ բան»:

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին
Փարիզում քննարկվել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային համագործակցության հեռանկարները