Փետրվարի 25-ին, ժամը՝ 16։00-ին հավաք տեղի կունենա ՄԱԿ-ի հայաստանյան գրասենակի առջև
Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներում գտնվող հազարավոր պատմամշակութային հուշարձանների հայկական ինքնությունը վտանգված է։ Ադրբեջանի կողմից պետական մակարդակով և լայն թափով իրականացվում է մշակութային հերթական ցեղասպանությունը։ Այդ ուղղությամբ հայկական երկու հանրապետությունների իշխանությունների կողմից որևէ առարկայական քայլեր չեն ձեռնարկվում։ Արցախը հայությանն է և հայությունն ինքը պետք է հետամուտ լինի Արցախի հայկականության պահպանման գործում։
Սիրելի՛ հայրենակիցներ,
Պահպանելու համար մեր բազմադարյա մշակութային ժառանգությունը, հիմնվելով միջազգային իրավունքի հիմնարար նորմերի վրա, անհրաժեշտ ենք համարում անհապաղ քայլեր ձեռնարկել՝ հրավիրելու մասնագիտացված կազմակերպությունների ուշադրությունը մշակութային ցեղասպանության վրա։
Ելնելով վերոնշալ համոզումներից, սկսում ենք թշնամու կողմից օկուպացված տարածքներում գտնվող պատմամշակութային հայկական ժառանգության պահպանման պահանջով ձեռնարկումների շարք.
Փետրվարի 25-ին, ժամը՝ 16։00-ին հրավիրում ենք հավաք ՄԱԿ-ի հայաստանյան գրասենակի (Երևան,Պետրոս Ադամյան փող., 14 շենք) առջև՝ մեր բողոքի ձայնը բարձրացնելու և ՅՈւՆԵՍԿՕ-ի հայաստանյան ներկայացուցչին ներկայացնելու մեր պահանջները։
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միություն


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին