«Ժողովրդավարական» Հայաստանի նոր ձեռքբերումները. բացում և կարդում են ընդդիմադիր հայացքներ ունեցող հանրային գործիչների նամակները
«Ժողովրդավարական» Հայաստանի նոր ձեռքբերումները
Ամեն օրվա մի նոր իրադարձությամբ «ամրապնդվում» են ժողովրդավարության հիմքերը Հայաստանում։ Դրա վերջին դրսևորումն այն է, որ առանձին ծառայությունները, նախքան փոստային առաքման հանձնելը, բացում և կարդում են ընդդիմադիր հայացքներ ունեցող հանրային գործիչների նամակները։ Իհարկե, ուրախ կլինեմ, եթե իմանամ, որ Հայաստանի պետական ծառայություններում կան մարդիկ, ովքեր կարող են հարստացնել իրենց գիտելիքներն ու աշխարհայացքը Լեհաստանի հայ համայնքի նշանավոր գործիչների և համայնքային կյանքի իրադարձությունների մասին լեհերն լեզով գրված գրքերից և թերթերից, որոնք ինձ ուղարկում են Լեհաստանի իմ բարեկամաները, սակայն ավելի շուտ ինձ սպասվում է հիասթափություն ոչ միայն նրանցից, այլև մեր երկրում ստեղծված իրավիճակից։
Իմ հասցեով Եվրոպայի Խորհրդի և Եվրոպական Միության անդամ երկրից՝ Լեհաստանից ուղակված հայազգի նշանավոր գործիչներից մեկի մասին գրքի բացված ու ինքնակպչուն ժապավենով վերստին սոսնձված այս ծրարի նկարը, որպես հատուկ հավելված, կարող է կցվել վերջերս Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 324 պատգամավորներից ընդամենը 50-ի քվեներով ընդունված «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» զեկույցին։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»