Հրաժարականների շքերթ Սյունիքում
«Հրապարակ» թերթը գրում է. «Սյունիքից տեղեկացանք, որ ազատման դիմում է ներկայացրել Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանը։ Երեկոյան արդեն վարչապետը ստորագրեց ազատման հրամանը: Նա աշխատանքի է տեղափոխվում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ։ Առաջիկա օրերին պաշտոնանկ կլինեն նաեւ մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն ու մյուս փոխմարզպետ Կարո Ավանեսյանը։ Կառավարությունում դժգոհ են Սյունիքի ղեկավար կազմի աշխատանքից, եւ տեւական ժամանակ է՝ մարզպետին փոխարինող են փնտրում, ուզում են գտնել մեկին, որը բռի մեջ կհավաքի մարզը եւ առաջիկայում սպասվող ապաշրջափակման ու դիրքային զիջումների ժամանակ կկարողանա զսպել հանրային ընդվզումները։
Տեղեկացանք, որ Պողոսյանը 2 օր առաջ «բյուլետեն» է ձեւակերպել, որպեսզի հնարավորինս ձգի իր ազատումը։ Նա մեզ փոխանցեց, որ աշխատում է, ազատման մասին էլ ասաց՝ խոսակցություն չի եղել: Չհերքեց առողջական խնդիրները, բայց․ «Գորիսի, Սիսիանի ուղղությամբ ես աշխատանքները տանում եմ: Հա, մի քիչ առողջական խնդիրներ կան, առաջիկա շաբաթը կբուժվեմ»: Որպեսզի այս ազատումները մարզում կառավարությանը դեմ տրամադրություններ չստեղծեն, այս մարդկանց անգործ չեն թողնի։ Նարեկ Բաբայանը գործուղվում է ԶՊՄԿ, որպեսզի սեփականատիրոջ կողմից կառավարությանը նվիրված 15 տոկոսի տնօրինման հարցում իշխանությունների աչքն ու ականջը լինի։ Ինչ վերաբերում է Սյունիքի հաջորդ մարզպետին, ապա քննարկվում է երկու թեկնածություն՝ ՔՊ-ական պատգամավորներ Դավիթ Դանիելյանի եւ Կարեն Սարուխանյանի: Վերջինիս թեկնածությանը կատեգորիկ դեմ են մարզի համայնքապետերը, նա ընդունելի ղեկավար չի կարող դառնալ, սակայն ՔՊ մեր աղբյուրները չեն բացառում, որ Փաշինյանը նրան մի քանի ամսով մարզպետ կնշանակի՝ նրա փոխարեն ԱԺ գործուղելով մեկ այլ ուսապարկի»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Փարիզում քննարկվել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային համագործակցության հեռանկարները
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին