Պետական դավաճանության մեջ կասկածվողը՝ Վարդենիսի ՔՊ-ական նախկին քաղաքապետի հետ
ԱԱԾ-ի՝ օրերս հրապարակած հայտարարության համաձայն՝ պետական դավաճանություն կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա ձերբակալվել են ընդհանուր թվով 19 անձինք, որոնց մի մասը տվել է խոստովանական ցուցմունքներ:
Համացանցում շրջանառվեցին պետական դավաճանության մեջ կասկածվող անձանցից մի քանիսի լուսանկարները, որոնցից մեկը Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղի բնակիչ Գարիկ Էլոյանն է: Այս մասին գրում է Yerkir.am-ը:
Yerkir.am-ի տրամադրության տակ է հայտնվել Գարիկ Էլոյանի եւ Վարդենիս խոշորացված համայնքի ՔՊ-ական նախկին համայնքապետ Արամ Մելքոնյանի լուսանկարը:
Գարիկ Էլոյանը Վարդենիսում պայմանագրային զինծառայողների գումարտակի հրամանատար է եղել: Ըստ կայքի տեղեկությունների՝ Վարդենում իր կողմից վարձակալված բնակարանից իրավապահ մարմինները մեծ քանակությամբ զենք-զինամթերք են հայտանբերել:
Լուսանկարը փաստում է, որ նա մտերմիկ հարաբերությունների մեջ է եղել Վարդենիսի նախկին քաղաքապետի, հայտնի ՔՊ-ական Արամ Մելքոնյանի հետ, որը, ի դեպ, այնքան է կառչած իր պաշտոնից, որ ընտրության արդյունքներով պարտություն է կրել, բայց զբաղվում է «ինքնիրավչությամբ»:
Ամենեւին չի բացառվում, որ Արամ Մելքոնյանը, մտերիմ լինելով Գարիկ Էլոյանի հետ, կամա թե ակամա եղել է ինֆորմացիայի կրող եւ փոխանցող: ԱԱԾ-ի ուշադրությունն ենք հրավիրում այս փաստի վրա, եւ ակնկալում համակողմանի քննություն՝ պարզելու, թե ի՞նչ առնչություն է ունեցել Արամ Մելքոնյանը պետական դավաճանության մեջ կասկածվող լրտեսական ցանցի անդամ Գարիկ Էլոյանի հետ:
Կրկին չի բացառվում, որ Արամ Մելքոնյանը, լինելով սահմանամերձ համայնքի ղեկավար, իր վկայությամբ՝ մասնակցած լինելով մարտական գործողություններին, ունենալով տեղեկություններ Վարդենիսի դիրքերի, մեր զինվորականների գտնվելու վայրի, սպառազինության մասին, դարձել է լրտեսական ցանցի «զոհը»: Իսկ միգուցե ԱԱԾ-ն փաստե՞ր ունի այս առնչությամբ եւ չի հրապարակում:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար Yerkir.am-ը բազմաթիվ անգամ զանգահարել է Ազգային անվտանգության լրատվական ծառայութուն, սակայն զանգերը մնացել են անպատասխան:

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Փարիզում քննարկվել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային համագործակցության հեռանկարները
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին