Ռուս-ուկրաինական պատերազմի հավանականությունը մոտ է զրոյին
Հակառակ այն պնդումներին, անգամ արեւմտյան որոշ երկրների համոզվածությանը, թե ռուս-ուկրաինական պատերազմն անխուսափելի է եւ այն սկսվելու է առաջիկա օրերին կամ գոնե շաբաթներին, Միջազգային հարաբերությունների հարցերով ռուսաստանյան խորհրդի ղեկավար Անդրեյ Կորտունովը վստահ է, որ պատերազմի հավանականությունն աննշան է, մոտ զրոյին:
«Ինձ թվում է, որ ամեն ինչ ծայրահեղ չէ եւ պատերազմական գործողությունների հավանականությունն աննշան է, բայց դա չի նշանակում, որ մենք կարող ենք հանգիստ լինել: Բանն այն է, որ նյարդային այս վիճակը կարող է հանգեցնել իրավիճակի ոչ կանխամտածված սրմանը: Տեխնիկական անսարքություն, մարդկային գործոն, իրավիճակի եւ հակառակորդ ուժերի գործողությունների ոչ ճիշտ գնահատում: Այս ամենը, որը բազմաթիվ անգամ տեղ է գտել պատմության ընթացքում, կարող է հանգեցնել պատերազմի, որը ոչ ոք չի ուզում»,- ասել է Կորտունովը:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
Հուշագիր` պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության մասին