Ասում ա ԱԱԾ-ն և հարակից կառույցները «Իմ քայլ»-ի համակիրների են բռնել․ Զաքար Խոջաբաղյան
Բժիշկ Զ. Խոջաբաղյանն անդրադարձել է ԱԱԾ-ի՝ լրտեսական ցանցի գործունեության բացահայտմանը՝ նշելով.
Ասում ա ԱԱԾ-ն եւ հարակից կառույցները «Իմ քայլ»-ի համակիրների են բռնել։ Ուրեմն էս մարդիկ, պարզվում է, շատ լուրջ են վերաբերվել Նիկոլ Փաշինյանի, Խաչատուր Սուքիասյանի և հարակից խմբակի կոչերին՝ «խաղաղության դարաշրջան բացելու» եւ թուրքերի հետ բարեկամանալու մասով, եւ որոշել են հետ չմնալ իրենց գաղափարական հայրերից ու անցնել գործնական քայլերի։ Մասնավորապես, օտարերկրյա ծառայություններին են հանձնել ականապատված տարածքների քարտեզներ, զորամասերին վերաբերվող մի շարք տվյալներ, ինչպես նաև, բացատրել են, որ նրանք կարող են բուժվել մոտակա բժշկական հաստատություններում կամ առևտուր կազմակերպել հենց զորամասին կից օբյեկտներից...
Մի խոսքով՝ նվիրյալ նիկոլականներ էին, բայց դե մոռացել էին, որ իրենք պատգամավորական մանդատ չունեն, ու տենց կրակն են ընկել։ Առակը ի՞նչ կցուցանի. եթե դուք «Իմ քայլը» խմբակցությունից նիկոլական կամ լևոնական պատգամավոր չեք, կամ՝ նրանց կողմից արտոնված սորոսական գործակալ և սահմանադրություն գրող, ապա ոչ մի դեպքում «խաղաղության դարաշրջան» բացելու շրջանակներում չփորձեք համագործակցել թշնամու հետ, ձեզ հաստատ բռնելու են։ ԱԱԾ-ն և հարակից կառույցները միայն արտոնյալ մանդատավորներին ու թվածս անձանց չեն բռնում թշնամու հետ համագործակցության, ականապատ տարածքների քարտեզներ և այլ տվյալներ փոխանցելու և Վրաստանում կամ այլուր՝ գործնական հանդիպումներ ունենալու համար։
Հասկացաք չէ՞: Դե ականջներիդ օղ արեք։ Թուրքի հետ շփվելը, առևտուր ու ընկերություն անելը միայն նիկոլականների, լևոնականների ու սորոսականների մենաշնորհն է։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»