Հայաստանում գործազրկության փաստացի մակարդակն ավելի քան 3 անգամ գերազանցում է գործազրկության մակարդակը ԵԱՏՄ անդամ մյուս երկրներում
Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Աշոտ Թավադյանը «Հայաստանի տնտեսությունը 2021 թվականին ԵԱՏՄ-ին երկրի անդամակցության համատեքստում» զեկույցը ներկայացնելիս լրագրողների հետ զրույցում ասաց, որ 2020 թվականի պատերազմից հետո ուշադրություն պետք է հատուկ դարձնել Հայաստանում տեղի ունեցող միգրացիոն գործընթացներին։
Թավադյանը կարծում է, որ վերջին տարիներին Ռուսաստանում հայկական սփյուռքը զգալիորեն ավելացել է եւ, տարբեր գնահատականներով, մոտ 2.5 միլիոն մարդ է կազմում։ Փորձագետի կարծիքով դա համեմատելի է Հայաստանի բնակչության հետ․«Սփյուռքի աճը եւ այդ երկրներում կենսամակարդակի բարձրացումն ազդում են Հայաստանից դեպի այդ երկրներ միգրացիայի աճի վրա։ Ընդ որում, մեկ շնչինբաժին ընկնող ՀՆԱ-ի հարաբերակցությամբ Հայաստանն ավելի քան երկու անգամ զիջում է նույն Ռուսաստանին։ Միգրացիայի վրա հատկապես բացասաբար է ազդում գործազրկության մակարդակը»,- ասաց պրոֆեսորը։
Նա նշեց, որ Հայաստանում գործազրկության փաստացի մակարդակն ավելի քան 3 անգամ գերազանցում է գործազրկության մակարդակը ԵԱՏՄ անդամ մյուս երկրներում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին