Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համար ՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանը Մինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացում Զելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել Դուբլինում Ազգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվեն Անցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթել Ուսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել է Nvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJ Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով Բոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասին ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի

Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համարՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանըՄինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացումԶելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել ԴուբլինումԱզգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվենԱնցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթելՈւսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել էNvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJԿաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրովԲոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասինԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանիCOP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահներըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցԱյս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի էՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինԵրևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվիՇատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. ՓաշինյանԺամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՈրոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասինTRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբԱրքայազն Ջորջի ստեղծած նկարը տեղ է գտել Country Life ամսագրի հատուկ համարումԿձևավորվի անշարժ գույքի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազաԱդրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը հավերժ է. Յըլմազ2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվիՄանչեսթեր Յունայթեդի խնդիրները թիմին ուղեկցում են նաև խաղադաշտից դուրսԶանգվածային ծեծկռտուք Աբու ԴաբիումԲալիստիկ հրթիռներ են արտադրվում լեռներում և գետնի տակ գտնվող օբյեկտներումԳվարդիոլան կարող է նշանակվել ԱՄՆ ազգային հավաքականի գլխավոր մարզիչԱյդ միավորումը միայն արագացնելու է նրանց տապալումըՉինաստանը հերքել է լրտեսության մասին ԱՄՆ-ի մեղադրանքներըԿլիմայական փոփոխություններն արագանում ենԴոնովան Փարիզյանը իմ և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի դիտակետում էԻսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը կարող է փոխարինել Ֆլորենտինո Պերեսին Ռեալի նախագահի պաշտոնումՀայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ուզբեկստանում173 մլն դրամի աջակցություն` Արենի տեսակի խաղողի մթերմանն օժանդակած ընկերությանըՀայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները քննարկել են մի շարք հարցերԳազանջատում` Նոր Հաճնում և Նոր Գեղի բնակավայրում Մարդու մահը քաղաքական շահարկման առարկա մի՛ սարքեք. Տարոն Չախոյանը՝ Արսեն Գևորգյանի մասինՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 12.11.2026 (տեսանյութ)Խցանում առաջացնող իրավախախտումների մասով Ոստիկանությունը էականորեն խստացրել է վարչարարությունը. ՆԳՆ խոսնակՎենսը դիտարկում է Իրանի ուժային կառույցների հետ ուղղակի բանակցություններ անցկացնելու հնարավորությունը. Wall Street JournalՄաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառըԿանադան կարգելի ռուս և բելառուս մարզիկների մուտքը երկիրՆաիրիի համայնքային ոստիկանները ավտոմեքենայից գողության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)Այն դիրքորոշումը, որ ՀԱՊԿ-ն ունի տարածաշրջանային պետությունների նկատմամբ, անընդունելի էՄատենադարանի հարակից տարածքը ավտոկայանատեղիի չի վերածվիի՞նչ գնային փոխոխություն կա Հայաստանի սպառողական զամբյուղումԵրևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդին (տեսանյութ)
Հայաստան

«Թշնամու համար Կարմիր Շուկան մեծ նշանակություն ունի, այդ պատճառով էլ փորձում է խուճապ տարածելով՝ դատարկել». Մետաքսե Հակոբյան

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն այսօր տեղեկացրել էր, որ փետրվարի 11-ին՝ ժամը 05:50-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր Շուկա և Թաղավարդ համայնքների հարևանությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերից կրակահերթեր են արձակվել դիտարկվող բնակելի տների ուղղությամբ։

168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն ասաց, որ արդեն խոսել է Կարմիր Շուկայի բնակիչների հետ, նրանք փոխանցել են, որ թշնամին սկսել է կրակել լուսադեմին՝ առավոտյան ժամը 06։00-ի սահմաններում։

«Թշնամին կոնկրետ տուն է թիրախավորել ու կրակել է տվյալ տան պատուհաններին։ Փառք Աստծո, վիրավոր, զոհ չունենք, առաջինը բանը սա եմ ճշտել։ Ըստ բնակիչների տեսածի՝ մեկ հոգի է կրակն արձակել և իր նպատակին հասնելուց հետո դադարեցրել է։ Միջադեպին անմիջապես արձագանքել են ռուս խաղաղապահները, մեր զինվորականները։ Մինչ այս պահը նրանք տեղում աշխատում են, քանի որ բնակիչների լսածով ու տեսածով չեն կարող եզրահանգումներ անել, գուցե լինեն նաև այլ վնասված տներ։ Աշխատանքներն ավատելուց հետո ավելի ճշգրիտ ու ամփոփ տվյալներ կներկայացնեն»,- նշեց Մետաքսե Հակոբյանը։

Ի պատասխան հարցադրումների՝ ինչո՞ւ է թշնամին հաճախ թիրախավորում Կարմիր Շուկան, ի՞նչ նպատակներ է հետապնդում, Մետաքսե Հակոբյանն ասաց, որ թշնամին Կարմիր Շուկայից ակնկալիքներ ունի, քանի որ տեղի ճանապարհը նրանց համար ռազմավարական նշանակություն ունի։

Թեև Արցախի ղեկավարը հայտարարել էր, որ այդ ճանապարհը թշնամին չի օգտագործի, քանի որ այլընտրանքային ճանապարհ է կառուցում, սակայն թշնամին Կարմիր Շուկայի ճանապարհից հաճախ է օգտվում։

«Այստեղ խնդիր է նաև այն, որ թշնամու դիրքերը շատ մոտ են Կարմիր Շուկային։ Կոնկրետ բնակիչներն ասում են՝ ով գիտի՝ գուցե թշնամու զինվորը հարբել ու որոշել է կրակել խաղաղ բնակավայրերի վրա։ Այսինքն՝ ստացվում է, որ տեղի բնակիչների կյանքն ամեն վայրկյան կախված է թշնամու քմահաճույքներից ու տրամադրությունից։

Կարմիր Շուկան նաև Արցախի ամենամեծ ու ամենազարգացած գյուղերից մեկն է։ Հետևաբար՝ թշնամու համար այն մեծ նշանակություն ունի, այդ պատճառով էլ փորձում է խուճապ տարածելով՝ այն դատարկել։ Բայց, փառք Աստծո, Թաղավարդի ու Կարմիր Շուկայի բնակիչները որևէ տեղ գնալու միտք չունեն, նրանք մեծ կամք ունեն ու շարունակելու են այդ պայմաններում ապրել՝ չտրվելով սադրանքների։ Այստեղ կարևոր է նաև այն գործոնը, որ տվյալ տարածքում տեղյակայված են ռուս խաղաղապահները, նրանց հետ են նաև մեր զինվորականները, եթե այս հանգամանքը չլիներ, չեմ պատկերացնում, թե ինչ կլիներ Կարմիր Շուկայի հետ։ Այստեղ մարդիկ պաշտպանում են իրենց ապրելու իրավունքը, ինչն ավելի է կատաղեցնում քոչվոր ցեղին»,- եզրափակեց Մետաքսե Հակոբյանը։