Արմեն Գիչյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից, քանի որ չի դիմավորել Ալեն Սիմոնյանին
Politik.am-ը գրում է․
«Օրերս ՀՀ նախագահի պաշտոնակատար Ալեն Սիմոնյանը parliamentmonitoring.am-ին տված հարցազրույցում ասել էր, որ Արմեն Սարգսյանի խորհրդական, նախկինում նախագահի աշխատակազմի արարողակարգի վարչության պետ Արմեն Գիչյանը հեռացել է իր խնդրանքով։
«Իմ խնդրանքով է Արմեն Գիչյանը հեռացել: Ես չգիտեմ՝ ինքը պատրաստ էր աշխատել, թե ոչ, բայց ես խնդրել եմ իրեն հեռանալ», - ասել է Սիմոնյանը։
Politik.am-ին հաջողվեց պարզել, որ Արմեն Գիչյանը ազատվել է աշխատանքից, քանի որ առաջին օրը, երբ Ալեն Սիմոնյանը գնացել է նախագահականի շենք՝ Արմեն Գիչյանը լինելով նախագահի խորհրդական, նրան չի դիմավորել։ Հաջորդ օրը, Ալեն Սիմոնյանը Գիչյանին հրավիրել է իր մոտ և մատնացույց անելով դրվագը, խնդրել է դիմում գրել, Գիչյանն էլ առանց որևէ կերպ արդարանալու, գրել է ազատման դիմումը և դուրս եկել»։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին