Զգուշավոր լավատեսություն կա․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության մասին
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել է Հարավային Կովկասում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման հեռանկարների մասին: «Վալդայ» միջազգային բանավիճային ակումբի շրջանակում ելույթ ունենալով «Հավաքական անվտանգությունը նոր դարաշրջանում. ՀԱՊԿ-ի փորձն ու հեռանկարները» կոնֆերանսի ընթացքում Զասն ընդգծել է, որ որոշակի զգուշավոր լավատեսություն կա կարգավորման շուրջ, գրում է «Sputnik Արմենիա»-ն։
Նա ընդգծել է, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից ու Արցախ ռուսական խաղաղապահների մուտքից հետո իրավիճակը կայունացել է, դադարել է արյունահեղությունը:
«Անշուշտ, լարվածության օջախներ կան, և դրանք կան հայ-ադրբեջանական սահմանին։ Ես այնտեղ եղել եմ, սեփական աչքով եմ տեսել, թե ինչ է այնտեղ տեղի ունենում։ Բայց, ըստ էության, այնտեղ սահման՝ որպես այդպիսին, չկա, կա շփման գիծ, հենակետեր, դիտակետեր։ Պարբերաբար կրակոցներ են լինում։ Այդպես չպետք է լինի»,-հայտարարել է նա։
Գլխավոր քարտուղարի խոսքով՝ այժմ կողմերի առջև դրված է սահմանազատման և սահմանագծման լուրջ խնդիր, դա մեծ և բարդ ծավալի աշխատանք է, բայց, այնուամենայնիվ, դա թույլ կտա էականորեն ամրապնդել տարածաշրջանի անվտանգությունը:
«Զգուշավոր լավատեսություն կա, որ ավարտվում է պատերազմի մի ամբողջ դարաշրջան և ուրիշ դարաշրջան է սկսվում։ Ես կարող եմ սխալվել այդ լավատեսության առումով, բայց ամեն դեպքում պետք է ողջունել այն քայլերը, որոնք ներկայումս արվում են խաղաղություն հաստատելու համար»,-ընդգծել է նա։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
Հուշագիր` պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության մասին