Դիմակավորված զինված ավազակային հարձակում՝ Գյումրիում. հնչել է կրակոց
Շիրակի մարզում, փետրվարի 5-ին դիմակավորված և զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել. ժամը 03։35-ի սահմաններում ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Խանջյան փողոցի 9 հասցեում գործող գազալցակայանի վրա հարձակում է տեղի ունեցել։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, տեղում նշված գազալցակայանի հերթափոխի պետը ոստիկաններին, այնուհետև ժամանած Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչներին հայտնել է, որ ժամը 03։00-ի սահմաններում գազալցակայանի հարակից տարածքում նկատել է 2 դիմակավորված անձանց, և ինքը գնացել է հանգստի սենյակ, որից հետո իր հետևից դիմակավորվածներից մեկը մտել է սենյակ, ձեռքին եղած ինքնաձիգով կրակել է հատակին և իրենից պահանջել գումար։
Ինքը այդ զինված դիմակավորին հայտնել է, որ գումարը գտնվում է դրամարկղում և մի քանի րոպե անց դուրս է եկել ու նկատել, որ դիմակավորված անձինք հեռացել են դեպքի վայրից։ Հետո պարզել է, որ դրամարկղից հափշտակել են մոտ 150 հազար դրամ։
Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Խաչատրյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին