Ընդդիմադիրների նոր նախագիծը. ինչ է սպասվում ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ուղղված հրապարակային արտահայտություններ անողներին
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Իշխան Սաղաթելյանը, Արամ Վարդևանյանն ու Աղվան Վարդանյանը հանդես են եկել նոր օրենսդրական նախաձեռնությամբ եւ առաջարկում են փոփոխություններ կատարել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում:
Մասնավորապես, ընդդիմադիր պատգամավորներն առաջարկում են օրենսգրքի 301 հոդվածը ավելացնել նոր՝ 301.2 հոդվածով եւ այն վերնագրել՝ «Հոդված 301.2 Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության դեմ ուղղված հրապարակային արտահայտությունները, նշված հանցանքի կատարումը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը»: Ըստ այդմ, վերը նշված հանցանքների համար ընդդիմադիր պատգամավորներն առաջարկում են տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երկուհազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից չորս տարի ժամկետով, իսկ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ այն սահմանափակելուն ուղղված հրապարակային արտահայտությունները, նշված հանցանքի կատարումը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից երեքհազարապատիկի չափով, կամ կամ ազատազրկմամբ՝ երեքից հինգ տարի ժամկետով:
Ընդդիմադիր խմբակցության պատգամավորները նաեւ հիմնավորում են ներկայացրել եւ նշում են. «Արցախյան 44-օրյա պատերազմից հետո մի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի առանձին հատվածներ դարձել են թշնամական պետության զինված հարձակումների թիրախ, մյուս կողմից՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի վերաբերյալ ՀՀ առանձին պաշտոնատար անձանց եւ քաղաքական, հասարակական եւ հանրային գործիչների երկիմաստ հայտարարություններն ամրապնդում եւ դեռ մի բան էլ խրախուսում են թշնամական պետության մտադրությունն առանց որեւէ իրավական հիմքի ՀՀ ինքնիշխան տարածքի որոշ հատվածներ իրենց վերահսկողության տակ վերցնելու միջոցով Հայաստանի Հանրապետությանը պարտադրելու ոչ շահեկան, ՀՀ անվտանգային շահերը ոտնահարող, ՀՀ քաղաքացիների կյանքի եւ առողջությանը լրջագույն սպառնալիք հանդիսացող եւ պետական կառավարման համակարգի էֆեկտիվ գործունեությունը խաթարող պարտավորություններ, այդ թվում սահմանազատման եւ սահմանագծան հարցերով»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Փարիզում քննարկվել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային համագործակցության հեռանկարները
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին