Հայաստանը գյուղմթերքների արտահանման հետ կապված խնդիրներ ունի
Գյուղատնտեսության մեջ 1,1% մակարդակի անկումը վկայում է այն մասին, որ չնայած ահռելի գումարներին, որոնք երկար տարիներ ուղղվում են ոլորտին, արդյունքներ չկան։
Այս մասին փետրվարի 1-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց տնտեսական գիտությունների դոկտոր Կարեն Ադոնցը։ «Կարեւոր է նկատի ունենալ, որ գյուղատնտեսությունը սննդի արդյունաբերության հումքի հիմնական աղբյուրն է, ուստի անկումը վկայում է գյուղատնտեսական մթերքների արտահանման խնդիրների մասին։ Հումքային բազան չի զարգանում։
Ինչ վերաբերում է արտահանման աճին (19,1%-ով - խմբ.), ապա այս ցուցանիշը, ինչպես նաեւ արդյունաբերական արտադրության աճը (3,3%-ով - խմբ.), պայմանավորված են պղնձի համաշխարհային գներով, իսկ ներմուծման աճը (16,9%-ով - խմբ.) վկայում է ներմուծման ակտիվ փոխարինման բացակայության մասին»,- նշեց նա։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին