Այգեվան գյուղի մանկապարտեզն ամբողջովին հավասարեցվել է հողին. ոստիկանությունը պարզում է՝ ո՞ւր է կորել մանկապարտեզի ողջ գույքը
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արմավիրի բաժնի հետաքննական բաժանմունքի ավագ հետաքննիչ Խոշբեկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունվարի 29-ին, ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների փաստով:
Մարզային ոստիկանություն օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արմավիրի մարզի Այգեվան գյուղի ԽՍՀՄ տարիներից կառուցված, սակայն չշահագործվող մանկապարտեզը քանդում են և «շինմատերիալը» անհայտ անձը կամ անձինք տեղափոխում են ինչ-որ տեղ: Օպերատիվորեն նշված վայր են ժամանել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Կարեն Հակոբյանը, ոստիկանության Արմավիրի բաժնի պետ Գևորգյանը:
Տեղում ոստիկանները կասեցրել են ամբողջովին քանդված մանկապարտեզի շինության քարերը տեղափոխելու գործընթացը: Ոստիկանությունը պարզում է նաև, թե ում հանձնարարականով է քանդված մանկապարտեզի «շինմատերիալը» տեղափոխվում ինչ-որ անհայտ տեղ: Աղբյուրի տեղեկություններով՝ մանկապարտեզը քանդում է նախկին գյուղապետը, քանի որ գյուղում կառուցելու են նոր մանկապարտեզ, սակայն ոստիկանությունը ճշտում է նաև, թե մանկապարտեզի մեջ եղած գույքը ով կամ ովքեր են տարել և որտեղ է պահվում այն: Կա վարկած, որ հնարավոր է՝ գույքը գողացել են:


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Փարիզում քննարկվել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային համագործակցության հեռանկարները
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը